Բաժիններ՝

Իսպանիայում արագընթաց գնացքներ են բախվել. առնվազն 21 մարդ մահացել է

Արագընթաց գնացքը Իսպանիայի հարավում գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի՝ այն դուրս մղելով գծերից։

Կատարվածի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ Կորդոբա նահանգի Ադամուզ քաղաքի մոտակայքում։

Անդալուզիայի տարածաշրջանային կառավարության ղեկավար Խուանմա Մորենոն հունվարի 19-ի առավոտյան լրագրողներին հայտնել է, որ հոսպիտալացված 75 մարդկանցից 15-ը գտնվում են ծանր վիճակում։ Նա նախազգուշացրել է, որ զոհերի թիվը օրվա ընթացքում կարող է ավելանալ։

«Վթարի ուժգնությունը շատ ուժեղ է եղել… մենք, հավանաբար, կգտնենք (ավելի շատ) դիակներ», – ասել է Մորենոն՝ հավելելով, որ ծանր տեխնիկա կպահանջվի գնացքների կոտրված մետաղական կտորները հեռացնելու և նոր զոհերի աճյունները հայտնաբերելու համար։

El Pais թերթը հայտնել է, որ հարվածի թիրախ դարձած՝ Մադրիդից Ուելվա ուղևորվող գնացքի 27-ամյա վարորդը մահացածների թվում է։

Նշվում է, որ երկու գնացնքներում եղել է շուրջ 400 ուղևոր, մեծամասամբ՝ իսպանացիներ։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն լրագրողներին ասել է, որ վթարի պատճառը դեռևս հայտնի չէ՝ հավելելով, որ «շատ տարօրինակ» է, որ գծերից դուրս գալը տեղի է ունեցել երկաթգծի ուղիղ հատվածում։ Նա հավելել է, որ երկաթուղու այս հատվածը վերանորոգվել է մայիսին։

«Այսօր գիշերը խորը ցավի գիշեր է մեր երկրի համար», – X-ի իր էջում գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Իսպանիայի արքայական ընտանիքի խոսնակն էլ տեղեկացրել է, որ թագավորն ու թագուհին մտահոգությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031