Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դոնբասի վերամիավորումը Ռուսաստանին անվանել է պատմական իրադարձություն՝ հույս հայտնելով, որ ապագայում ամբողջ Ուկրաինան «կվերամիավորվի Ռուսաստանի Դաշնությանը»։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Եվ որպեսզի այս ամենը չնկատվի ու չբերի հանրային բողոքի, «այսօր» բեմականացնում են հերթական անդեմ պատգամավորի ոչինչ չնշանակող հրաժարականը:
Եվրախորհրդարանի պատգամավորներըՎրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները Էական խախտումների պատճառով մերժում են և կոչ անում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական նոր ընտրություններ անկացնել։ Դրա մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
Բաքուն խիստ քննադատության է ենթարկել ՀՀ այցելած և հայ-ադրբեջանական սահմանին մոտ Երասխում ԵՄ դիտորդների հետ պարեկություն իրականացրած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ իսլամական երկրների հետ Թուրքիայի առևտրի մասնաբաժինը 2002-ին կազմել էր 11, իսկ 2023-ին՝ 26 տոկոս։ Բոլաթն ուշադրություն է հրավիրել իսլամական աշխարհի եղբայրության, տնտեսական ինտեգրման և միմյանց հետ առևտրի մեծացման կարևորության վրա։
Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր սերնդի կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։
«Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, և վստահաբար չի էլ ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Տարօրինակ է հավակնել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշեց Պուտինը։
«Ակնհայտորեն, ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շատ կարևոր են, եթե նույնիսկ դրա մասին Զախարովան ոչինչ չասի: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ դեմարշը միայն ավելի խոցելի են դարձնում Հայաստանի անվտանգային համակարգը, մանավանդ, երբ մենք որևէ այլընտրանքային առաջարկություն չենք ստացել արևմտյան մեր գործընկերներից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
ՀԱՊԿ անդամ երկրները նաև նշել են, որ հարկավոր է Եվրասիայում ձևավորել անվտանգության կայուն համակարգ՝ տվյալ տարածաշրջանի բոլոր երկրների կայունության պահպանման և խաղաղ գոյակցության համար։
Իսրայելը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարը խախտվել է։ Իսրայելի հայտարարությունից ժամեր առաջ Լիբանանի անվտանգության ուժերը հայտարարել էին, որ իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող վեց շրջանի։
«Մոսկվայից եկող վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը մոտ ապագայում հսկողության տակ պետք է վերցնի նաև մեր տարածքները՝ անվտանգության առումով: Մարիա Զախարովան դա նկատի ունի և չի կասկածում, որ ՀԱՊԿ-ը, այսինքն՝ Ռուսաստանը, կարևոր դերակատարություն ունի ստանձնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
«Հայաստանը կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերը նույնիսկ անդամակցության դադարեցումից հետո»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հայտնում է Sputnik Ղազախստանը Telegram-ի իր ալիքում։
Sabah հրատարակությունը նշել է, որ սա հակակառավարական ուժերի առաջին նման հարձակումն է Սիրիայում 2020 թ. մարտից ի վեր։
Աշխատանքային խմբի հանդիպումը, որը կարևոր համաժողով է Հնդկաստան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության համար, հարթակ է առկա ռազմական պարտավորությունները գնահատելու համար և համագործակցության նոր բնագավառներ է սահմանում ի հայտ եկած անվտանգության խնդիրները լուծելու համար:
Հրդեհի դեմ պայքարելու համար մոբիլիզացվել է ավելի քան 200 հրշեջ, տեղում աշխատում են 4 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, օրվա վերջում դրանց օգնության պետք է հասնեն մի քանի հրշեջ խմբեր հարևան նահանգներից:
Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց, որ «Իսկանդեր»-ն ավելի լուրջ համակարգ է, քան ամերիկյան ATAMCS-ը
Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում սպառնաց «Օրեշնիկ»-ով հարվածել Կիևի որոշումների կայացման կենտրոններին
«Իմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։
Մի քանի «Օրեշնիկ»-ի միաժամանակ հարվածի հզորությունը համեմատելի է միջուկային զենքի օգտագործման հետ․ Պուտինը ՀԱՊԿ-ին զեկուցել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին
Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ օգնելու նրանց խորհրդարան անցնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի այս հաղորդագրությունը հայաստանյան տարբեր շրջանակներ դիտարկում են ՌԴ-ից հնչող նմանատիպ այլ հայտարարությունների համատեքստում և որակում իբրև դիվանագիտական հայտարարություն։
Կալլասն այս պաշտոնում իր առաջնահերթությունները համարել է աջակցությունն Ուկրաինային և դիմակայությունը Ռուսաստանին ու Չինաստանին։
Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ կողմերն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների հետագա զարգացմանը։
Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքի տեղեկատվության համաձայն՝ օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա։
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն և ԱԶԲ-ն ստորագրել են 131,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր, որն ուղղված է «Հյուսիս-Հարավ» միջանցքի ադրբեջանական գտնվող հիմնական հատվածի արդիականացմանը։
Ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և չի մասնակցում նիստերին:
Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մենք հատել չենք պատրաստվում
Երկու ամիս առաջ Լիբանանում Իսրայելի կողմից սկսած ռազմական գործողությունները 60 օրով դադարել են։ Հրադադարը հաստատվել է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջնորդությամբ՝ պայմանով, որ այդ ընթացքում «Հեզբոլլահ»-ը պետք է Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը դադարեցնի, իսկ իսրայելական ուժերը պետք է դուրս գան երկրից:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ COP29-ի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: