Վրացական 1 լիտր գինու արտահանման գինը հասել է 3 դոլարի

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2025 թվականին նկատվել է վրացական գինու արտահանման գների աճի միտում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ նախարարության՝ արտահանման միջին գնի աճը վկայում է, որ վրացական գինին ամրապնդվում է պրեմիում սեգմենտում։

Ավելի կոնկրետ, ինչպես նշված է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, 2025 թվականին վրացական գինու մեկ լիտրի միջին արտահանման գինն ավելացել է մինչև 2.98 ԱՄՆ դոլար։ 2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 2.91 ԱՄՆ դոլար։

Ռազմավարական շուկաներում վրացական գինու 1 լիտրի միջին արտահանման գինը ամենաբարձրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և կազմում է 6.17 ԱՄՆ դոլար։

Վրացական գինու մեկ լիտրի արտահանման գինը ըստ երկրների.

  • ԱՄՆ՝ 6.17 ԱՄՆ դոլար
  • Ճապոնիա՝ 5.77 ԱՄՆ դոլար
  • Հարավային Կորեա՝ 5.26 ԱՄՆ դոլար
  • Մեծ Բրիտանիա՝ 5.19 ԱՄՆ դոլար
  • Գերմանիա՝ 4.73 ԱՄՆ դոլար
  • Չինաստան՝ 3.14 ԱՄՆ դոլար
  • Լեհաստան՝ 2.5 ԱՄՆ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս