Իրանի ԻՀՊԿ ուժերը ձերբակալել են Խուզեստանի անկարգություններին առնչակից անձանց
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը հայտնաբերել և ձերբակալել են ղեկավարներին ու ահաբեկչական տարրերին, որոնք առնչություն ունեն երկրի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում օտարերկրացիների հետ կապված վերջին անկարգությունների հետ։ Նրանցից առգրավվել է տարբեր տեսակի մահաբեր զենք, հայտնում է Press TV-ն։
Կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ ԻՀՊԿ-ի Խուզեստանի նահանգային ստորաբաժանման հասարակայնության հետ կապերի փոխտնօրենը նշել է, որ ձերբակալվածները մեղադրվում են անմեղ մարդկանց սպանության, պետական և մասնավոր գույքի վնասման, հասարակական կարգի խախտման, մարդկանց ահաբեկման, ինչպես նաև սրբավայրերի՝ ներառյալ դամբարանների և մզկիթների ավերման մեջ։
«Օտար գործակալությունները ահաբեկիչներին հանձնարարել են իրականացնել դիվերսիոն գործողություններ և հրկիզումներ, սպանել մարդկանց, էլիտայի ներկայացուցիչներին և սրել էթնիկ պառակտումը», – ասված է հայտարարությունում։
Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ, ձերբակալվածներին նաև հանձնարարել էին ապամոնտաժել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, գազը, հեռախոսային կապը, նավթամուղները, ինչպես նաև հարձակվել ռազմական օբյեկտների և ոստիկանության բաժանմունքների վրա։
