Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների, Ազովի և Սև ծովերի վրա խոցել են ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը պատասխան հարվածներ կհասցնի ցանկացած ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակումների։
Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 294-ի, ևս 320 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։ Այս մասին հայտնել է աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը։
Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունումն ու բացթողումը այն բանից հետո, երբ հանվել են ժամանակավոր սահմանափակումները, որոնք գիշերը մտցվել էին Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով, հայտնում է Ռոսավիացիան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խոստում է ստացել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ և այժմ սպասում է դրա կատարմանը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ստորագրելով Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը, փաստացի ճանաչել է «դիմադրության առանցքի» գոյությունը, հաղորդել է Mehr-ը։
Թուրքիայում 16-74 տարեկան անձանց շրջանում ինտերնետի օգտագործման մակարդակն 2026-ին հասել է 92.3%-ի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1.4 տոկոսային կետով։
Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ ամերիկյան զինվորականների վերադարձը բացառվում է։ «Ոչ մի աֆղանստանցի չի ցանկանում և չի կարող հանդուրժել այլ երկրի ռազմական ներկայությունն աֆղանական հողում, ինչպես ցույց է տվել պատմությունը
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան 2027-ի առաջին ամիսներին լուսնագնաց կուղարկի Լուսին։
Բաղային նշել է, որ այս միջադեպը միայն վերջին տասնամյակների ընթացքում Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերին ու նրանց ծովային էկոհամակարգերին վնաս հասցրած լայնածավալ աղտոտման տեսանելի դրսևորումներից մեկն է։
Իշխանությունները հայտարարել են հրդեհային վտանգի չորրորդ՝ շատ բարձր մակարդակ Ատտիկայի համար, ներառյալ Կիտիրա կղզին, ինչպես նաև Բեոտիայի և Եվբեայի շրջանների համար, ներառյալ Սկիրոս կղզին, Կիկլադյան կղզիների և Կրետեի համար։
Օրերս Ադրբեջանի նախագահն այցելել էր Նախիջևան և Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նախիջևանի պաշտպանական ներուժի ամրապնդումն այս տարիների ընթացքում եղել է գերակա խնդիր։
Ուկրաինայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ զրույցների ընթացքում Վահան Կոստանյանը նրանց է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները տոնակատարության առթիվ և ընդգծել մայրավանքի պատմական ու հոգևոր նշանակությունը, այդ թվում՝ հայ-ուկրաինական դարավոր պատմամշակութային կապերի համատեքստում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից, որոնց մեծ մասին իշխանությունները կարողացել էին հանել քաղաքից։
«Ո՞ր խաղաղությունն ենք ամեն օր պահում։ Մի բանը, որտեղ դու ամեն ինչ կորցրել ես, իսկ մյուսն ամեն ինչ շահել է, չի կարող հաղթանակ կոչվել։ Ո՞վ է կրելու մեր որոշումների հետևանքները, երբ թուրքն այստեղ սկսի հարցեր լուծել։ 70-80 տարեկան մարդը գնում ու կողմ է քվեարկում պարտությանը՝ ասելով, թե 10 հազար դրամով իր թոշակն ավելացել է»։
Չեչնիայի ղեկավարի որդուն՝ 18-ամյա Ադամ Կադիրովին շնորհվել է Կուրչալոյի շրջանի «պատվավոր քաղաքացի» կոչումը։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառնտեսության նախարարությանը անտառտնտեսության գլխավոր վարչությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում անտառային ֆոնդի պահպանության համար ծախսվել է մոտ 16.5 մլրդ թուրքական լիրա (մոտ 345 մլն դոլար)։
Գերմանիայի արևմուտքում գտնվող Այֆել լեռնաշղթայում հրշեջներին հաջողվել է կասեցնել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի տարածումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Դյուրենի շրջանային վարչակազմի ղեկավար Ռալֆ Նոլտենը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որոշմամբ երկրի զինված ուժերում կադրային վերադասավորումներ են տեղի ունեցել, ինչին ոչ մասնագետները կարող են առանձնապես նշանակություն չտալ, բայց մասնագիտական աչքի համար այստեղ կան հետաքրքիր դրվագներ:
Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK) տվյալներ է հրապարակել հունիս ամսվա բնական գազի ներմուծման վերաբերյալ։ Խողովակաշարերի միջոցով ներմուծվել է 2.777 մլրդ խորանարդ մետր, իսկ հեղուկացված բնական գազի կայանքների միջոցով՝ 282 մլն խորանարդ մետր։
Եվրամիությանը միանալը մեր առաջնահերթությունը չէ
Հայաստանում դա չկա, մի շարք պատճառներով։ Թող չթվա, թե Նիկոլ Փաշինյանին ձայն տված պայմանական 730 հազար ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել Արեւմուտք գնալու համար կամ «խաթեր»։
Եվրոպան ամսվա սկզբին համաշխարհային շուկայում հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է մինչև վերջին երկու տարվա նվազագույն ցուցանիշը, մինչդեռ Ռուսաստանից «Թուրքական հոսք» խողովակաշարով գազի մղումը հասել է մարտից ի վեր ամենաբարձր մակարդակին:
Եվրոպական միությունը երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկրի արևելքում մոլեգնող անտառային հրդեհի դեմ պայքարելու համար, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ՝ Պակիստանը, հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։
Հազարավոր տարիներ միասին ենք եղել. չպիտի թողնենք, որ սատանաները խոչընդոտեն մեր հարաբերություններին. Իրանի դեսպան Շիրղոլամի և հյուպատոս
Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:
Ինդոնեզիայում օգոստոսի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի։ Այս մասին հայտնել է The New York Times-ը:
ՆԱՏՕ-ն նպատակ ունի ամրապնդել իր արևելյան սահմանը՝ օգտագործելով արհեստական բանականության համակարգերի միջոցով ինտեգրված անօդաչու թռչող սարքեր, սենսորներ և արբանյակների լայն ցանց: Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։