Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին RT-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմում կրած կորուստներին։
Հնդկաստանում կայանալիք BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովից ընդամենը մի քանի շաբաթ առաջ օրակարգի ամենակարևոր, բայց միևնույն ժամանակ ամենաբարդ առաջարկներից մեկն է դարձել անդամ երկրների արագ վճարային համակարգերի և կենտրոնական բանկերի թվային արժույթների (CBDC) փոխկապակցումը։
Ռուսաստանը Կասպից ծովով՝ նավերով, Իրան է ուղարկում տոննաներով տրոտիլ և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստամասեր։ Այս մասին ասվում է եվրոպական կառավարություններից մեկի պաշտոնական փաստաթղթում, որը հայտնվել է NBC News հեռուստաալիքի տրամադրության տակ։ Նշվում է, որ փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության հավաստիությունը հաստատել է արևմտյան մի պաշտոնյա։
2025 թվականի վերջին Գերմանիայում հաշվառվել է 15-ից 24 տարեկան 8,3 միլիոն մարդ, ինչը պատմականորեն ամենացածր ցուցանիշն է։
Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հանդիպել է առողջապահության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ։ Նա անդրադարձել է Թուրքիայի առողջապահական համակարգի վերափոխմանը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ «Ընտանիքի և երիտասարդության հիմնադրամին» փոխանցված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 21.9 մլրդ թուրքական լիրա (457 մլն դոլար)։
Ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի շրջանների երկնքում ՀՕՊ միջոցները խոցել և ոչնչացրել են ուկրաինական 221 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը որոշել է լքել պաշտոնը այն բանից հետո, երբ Ադրբեջանի ՆԳՆ-ն նրան հայտարարել է հետախուզման մեջ։ Այս մասին նա գրել է իր Telegram-յան ալիքում։
Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգում տղամարդկանց համար արգելք է սահմանվել։ Բազմաթիվ բողոքներ են հնչել, ինչից հետո Բաթմանի «TOKİ» բնակելի համալիրի կառուցապատող ընկերությունը որոշում է կայացրել տղամարդականց արգելել շորտիկ հագնել շենքի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությունները վկայում են նրանց դիրքորոշումների միջև առկա տարաձայնությունների մասին, թեև Սպիտակ տունը հերքում է որևէ անհամաձայնության առկայությունը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու արձագանքում, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական բնույթի նարատիվներ։
Իսրայելը Սիրիային հասցված հարվածներից առաջ ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել. Fox News-ին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասնագիտացված աշխատանքային խմբի նիստում քննարկվել են համապատասխան փոփոխությունների առաջարկները։
Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։
Ադրբեջանա-վրացական սահմանի մաքսային անցակետում վերջին օրերին բեռնատարների մեծ կուտակում է նկատվել։ Ինչպես հաղորդում է APA տարածաշրջանային բյուրոն, վրացական կողմում՝ Մառնեուլիի ուղղությամբ, հարյուրավոր բեռնատարներ կան կուտակված։
Եթե քարտեզի վրա նշենք միայն չորս երկրները՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան և Եգիպտոս, անմիջապես երևում է մի կարևոր բան, որ այս ձևաչափը սկսում է կապել Միջերկրական ծովը, Կարմիր ծովը, Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսը, ինչն ինքնին խոսում է այլ մասշտաբի մասին։
Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների ազդեցությունը հայկական արտադրանքի մատակարարումների վրա վիճակագրության մեջ նկատելի կդառնա 2026 թվականի երկրորդ կեսին, երբ միջոցները կազդեն բանջարեղենի, մրգերի և հատապտուղների սեզոնային արտահանման զգալի մասի վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ազգային հետազոտական համալսարանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» (ԱՀՀ ԲՏԴ) տնտեսական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Աննա Ֆեդյունինան։
Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության միջոցառումների կազմակերպմանը։
Իրանական ընկերությունները Հայաստանի տարածքում սկսել են 7,2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելի կառուցումը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի ուղղությամբ հարվածները և կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Իսրայելի գործողություններին։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է:
Ղազախստանը մտել է զարգացման մի փուլ, երբ փոփոխությունների են ենթարկվում պետության քաղաքական ճարտարապետությունը և նրա ինստիտուտները։ 2026-ը դառնում է այն սահմանագիծը, որից հետո «Նոր Ղազախստան» գաղափարը կգնահատվի նոր Սահմանադրության, նոր խորհրդարանի, վերակառուցվող պետական համակարգի գործունակության տեսանկյունից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ Լոնդոնը կշարունակի «100%-ով» աջակցել Ուկրաինային՝ չնայած Մոսկվայի նախազգուշացմանը հնարավոր «հետևանքների» մասին, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի տարածքին հասցված ուկրաինական վերջին հարվածներում բրիտանական ԱԹՍ-ների կիրառման պատճառով, հայտնում է BBC News-ը:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ օգոստոսի 18-ին այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
Հինգշաբթի օրը Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։
Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժից ուղղակի նյութական վնասը գնահատվում է 30 տրիլիոն պեսո (9,6 միլիարդ դոլար): Այս մասին հայտնել է երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տիեզերագնացները Միջազգային տիեզերական կայանից (ՄՏԿ) համատեղ ելք են կատարել բաց տիեզերք․ ֆրանսիացի աստղանավորդ Սոֆի Ադենոյի համար այս ելքը պատմական էր, քանի որ նա դարձավ առաջին ֆրանսուհին, ով դուրս է եկել կայանի սահմաններից, հայտնում է AFP-ն: