Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը նախապես չի տեղեկացրել Թուրքիային Սիրիայի հյուսիսում գտնվող Էբու Զուհուր ռազական ավիաբազային հասցված հարվածների մասին։ Ըստ դեսպանի՝ իսրայելական կործանիչները նկատվել են Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող շրջաններում, սակայն «ողջախոհ մոտեցման շնորհիվ» հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հետագա սրումից, գրում է Ermenihaber.am-ը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ տեղի ունեցած պատերազմը փոխել է տարածաշրջանի երկրների անվտանգության վերաբերյալ պատկերացումները։ Նրա խոսքով՝ արաբական երկրներն այժմ ավելի են համոզվում, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովվի համատեղ և տարածաշրջանային մեխանիզմներով, այլ ոչ թե օտարերկրյա ռազմաբազաների միջոցով։ Փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել են «հանցավոր կազմակերպության բացահայտման հատուկ գործողության» մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
ԱՄՆ իշխանությունները զուր են կարծում, թե Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելը թույլ կտա հասնել ամերիկյան կողմի համար ձեռնտու համաձայնագրի: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա օրերին երկիրը կարտաքսի երկու իրանցի դիվանագետի։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդուլլահին նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին։
Վրաստանում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
«Իրանը դիտարկում է Եվրոպայում գտնվող ամերիկյան օբյեկտներին հարվածների հնարավորությունը»,- սեփական աղբյուրները վկայակոչելով այսօր գրել է բրիտանական Financial Times պարբերականը։
Իրանը մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների պնդումն այն մասին, որ երկրի տարածքից հրթիռներ են արձակվել դեպի ԱՄԷ։ Ըստ Թեհրանի՝ այդ մեղադրանքը հակասում է բարիդրացիական քաղաքականությանը և տարածաշրջանային վստահության կառուցման ջանքերին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ռուսաստանը պահանջել է, որ Հայաստանն ընտրություն կատարի Եվրամիության և Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության միջև՝ մեծացնելով ճնշումը Երևանի վրա՝ հրաժարվելու երկու ուղիները միաժամանակ ընտրելու փորձերից․ գրում է Brussels Signal-ը։
Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող այս գործարանը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ։
Բացի այդ նշվում է, որ Ռուբիոն ընդգծել է Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության կարևորությունը:
Նաև նշվում է, որ «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։
Հուլիսին Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով լրացուցիչ 50% մաքսատուրքեր էին նախատեսվում Կանադայից ներմուծվող մի ամբողջ շարք ապրանքների նկատմամբ՝ գինուց մինչև հոկեյի մականներ և ցեմենտ
Ռուբիոն նշել է, որ ըստ ԱՄՆ նախագահ Դոնադլ Թրամփի վարչակազմի՝ ՄՔԴ-ն «կոռումպացված և մահացու քաղաքականացված վերազգային դատարան է, որը չարամտորեն չարաշահել է իր լիազորությունները և գերազանցել է իր մանդատը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի դրա «հարձակումը պետական ինքնիշխանության վրա»։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության էին եկել անվտանգության հարցերում ստատուս-քվոյի պահպանման շուրջ: Սակայն Սիրիան պատրաստվում էր խախտել այն՝ թույլ տալով թուրքական ուժերին տեղակայվել Աբու-ադ-Դուհուրի ավիաբազայում։
Երկու երկրների զինված ուժերը հայտարարել են, որ օգոստոսի 17-ին մեկնարկած ամենամյա «Ուլչիի ազատության վահան» զորավարժությունները, որոնք պետք է տևեին 10 օր, այժմ կավարտվեն օգոստոսի 21-ին։
Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները
Հիշեցնենք, որ մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ մտցնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա
Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։
Վրաստանի նախկին վարչապետ, ներկայումս անազատության մեջ գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է հրապարակել, որում հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նպատակ ուներ քաղաքականապես ոչնչացնել իրեն, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
Ֆիննական հեռահաղորդակցական Nokia ընկերությունը ծրագրում է մինչև 2026 թվականի վերջը կրճատել մայրցամաքային Չինաստանում իր աշխատակիցների մեծ մասին և աստիճանաբար փակել երկրում գտնվող իր օբյեկտները, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Նյու Յորքի Թայմս Սքվերում գտնվող հայտնի Nasdaq Tower-ի էկրանին հայտնվել է ԹՈՒՄՈ-ն՝ ազդարարելով պատանեկան կրթության ոլորտում իրականացրած 15-ամյա հեղափոխությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարված ՌԴ քաղաքացիներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի հայտարարությունները չեն արտացոլում Բաքվի վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։
Թուրքիայի Տրապիզոն նահանգում անօդաչու թռչող սարքն ընկել է Արսին շրջանի ոստիկանական վարչության տարածքում։ Այս մասին հայտնել է Տրապիզոնի նահանգապետարանի վարչակազմը, փոխանցում է Yeni Safak-ը։
TRIPP նախագիծը ժամանակի ընթացքում կարող է ներառել խողովակաշարեր, էլեկտրաէներգիայիփոխանցման գծեր և օպտիկամանրաթելային ենթակառուցվածք՝ ճանապարհների ուերկաթուղիների հետ մեկտեղ: Այս մասին ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը` The Heritage Foundation-ի The Parliament ծրագրին տված հարցազրույցում:
14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
CNN-ը հունիսի 5-ին նյութ էր հրապարակել,որի համաձայն՝ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողությունների համար: Մասնավորապես, նշված էր Ադրբեջանի հարավում ենթադրաբար գործող իսրայելական հատուկ նշանակության ուժերի, հետախուզական գործողությունների անցկացման և դրոնների օգտագործման, ինչպես նաև Իսրայելի կողմից գաղտնալսող սարքերի և հետախուզական այլ սարքավորումների տեղակայման մասին:
Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին RT-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմում կրած կորուստներին։