Նա հավելել է, որ Իրանը «պաշտպանել է քուրդ բարեկամներին» Սադդամ Հուսեյնից և «Իսլամական պետությունից», նաև շնորհակալ է նրանց կողմից Իրանի սահմանին անվտանգության ապահովման համար։
Արաղչին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի «անվերապահ հանձնվելու» պահանջը չի իրականացել, քանի որ Թեհրանն, ի վերջո, ընդունել է հրադադարը և բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ իր սեփական պայմաններով։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են։
Ուկրաինական անօդաչուների՝ Մոսկվայի ուղղությամբ իրականացրած հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորն է եղել։
Թուրքիան 9 նոր դեսպան է նշանակել Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։ Նշանակման որոշումները ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այն հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում:
Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։
Առաջինը՝ հայ–հնդկական պաշտպանական համագործակցության նոր մակարդակն է։ Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտությունների, նորարարության և համատեղ արտադրության հուշագիր, իսկ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ
Գերիների հարցը պետության արժանապատվության հարցն է. Լիլիթ Գալստյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի: Եթե նախկինում ադրբեջանցիք, միջազգային հարթակներում, «լացակումած առաջարկում» էին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ապա հիմա այդ պահանջը ներկայացնում են ինքնավստահ ու հրամայաբար: Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ:
Պսկովի քաղաքային դատարանը «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին, որը մեղադրվում է ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկելու, ինչպես նաև բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, դատապարտել է 11 տարի 1 ամիս ազատազրկման, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Սև ծովում հարձակման է ենթարկվել հունական Skiros լցանավը։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Երկուշաբթի երեկոյից մինչև երեքշաբթի Մոսկվայի ժամանակով 05:00-ն դեպի Մոսկվա ուղղությամբ թռչել է 620 ԱԹՍ, որոնցից 180-ը ոչնչացվել են Մոսկվայի շրջանում։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր․ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի պատրաստվում երկարաձգել Թեհրանի հետ բանակցությունների համար նախատեսված և արդեն ավարտված ժամկետը։
Հորմուզի նեղուցում նավը գնդակոծության է ենթարկվել, անձնակազմի մեկ անդամ զոհվել է, հայտնել է Մեծ Բրիտանիայի Ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների կոորդինացման կենտրոնը (UKMTO), հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հռչակելը «հիանալի գաղափար» է՝ նշելով, որ, իր պնդմամբ, ռազմավարական ջրային ճանապարհն արդեն գտնվում է ԱՄՆ վերահսկողության ներքո։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել՝ իր ընտանիքի անվտանգության պատասխանատվությունը դնելով «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վրա։
ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտենալիս խոցել են չորս անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ինչպես հաղորդում է Fox News-ը, ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման գործընթացը կարող է մեկնարկել առաջիկա 30 օրվա ընթացքում, իսկ թունելների մի մասի վերացման աշխատանքները՝ մոտակա 60–90 օրվա ընթացքում։
Economist/YouGov-ի վերջին հարցման համաձայն՝ Թրամփի հավանության վարկանիշնիջել է մինչև 33%-ի, ինչը նոր նվազագույն ցուցանիշ է նրա նախագահական երկու ժամկետների ընթացքում:
Թուրքիան առայժմ չի կարողանում ստանալ ամերիկյան F-35 կործանիչները՝ ռուսական Ս-400 համակարգերի պատճառով, իսկ ЗРК -ի (զենիթահրթիռային համակարգի) վաճառքի շուրջ այլ երկրի հետ ընթացող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի արծաթե ոսկրածայր (թանաքով) գրիչը աճուրդում վաճառվել է 361,7 հազար դոլարով, հայտնում է The Straits Times-ը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։
Վերջերս Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ազգային հեռուստատեսությանը, որի ընթացքում ուղղակիորեն արտահայտվել է Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի ապագա ճակատագրի մասին:
Իտալիայի կառավարությունը որևէ փաստ չի հայտնաբերել, որը կվկայեր Հռոմի մոտ գտնվող ռազմամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի առնչության մասին, հայտնել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն:
ԱԲ-ն ողողել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրինագծերով, սակայն դրանցից շատերը պարունակում են իրավական սխալներ, օրենսդրությանը հղումների սխալներ, ինչպես նաև չափազանց աղոտ կամ ծավալուն ձևակերպումներ:
Իրանը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու շրջանում, գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Հաղորդում է Fars-ը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է հարավաֆրիկյան SABC լրատվամիջոցը՝ հղում անելով ԿԴՀ Հանրային առողջապահության ինստիտուտին: