Դեպի Հայաստան բեռներ տարանցելու սահմանափակումները վերացնելու վերաբերյալ Ալիևի հայտարարությունն այնքան է ոգևորել Հայաստանի այսօրվա կառավարիչներին ու նրանց արբանյակներին, որ պատրաստ են նրա առաջ նորանոր խոնարհումների։ Դրա համար էին հավանաբար շտապում զոհաբերել Արցախն ու հազարավոր երիտասարդին։
500 տարվա ընթացքում առաջին անգամ Անգլիկան եկեղեցու առաջնորդը՝ Չարլզ III թագավորը և Հռոմի պապ Լևոն XIV-ը միասին աղոթել են, հաղորդում են բրիտանական լրատվականները:
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այցը «հետաձգվել է ավելի ուշ ժամկետի», քանի որ չինական կողմը «չի հաստատել որևէ այլ հանդիպում, բացի արտգործնախարար Վան Իի հետ բանակցություններից»։
Ըստ Ռյուտեի՝ Պուտինի «փողը, զորքերը և գաղափարները սպառվում են», և Ռուսաստանը պետք է կանգ առնի այնտեղ, որտեղ հասել է։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հաստատել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ որոշում կընդունի այս տարվա դեկտեմբերին, հաղորդում է BBC-ն։
Ըստ նրա՝ նման իրավիճակը դժվար կլիներ պատկերացնել ընդամենը մի քանի ամիս կամ տարի առաջ։
Շատ բնական է, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը եկեղեցին է, այդ հարցը եփվում էր երկար տարիներ։ Սա քաղաքական իրավիճակ չէ, որում մենք ապրում ենք։ Փաշինյանի հարձակումն Առաքելական եկեղեցու նկատմամբ ապացուցում է, որ այս ճգնաժամը քաղաքակրթական է, արժեհամակարգային։
Կալանավորներից մեկին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք՝ տեսանյութի միջոցով կյանքին սպառնալու, ինչպես նաև մինչև հինգ տարվա լրացուցիչ պատժաչափ՝ բանտում անօրինական կերպով բջջային հեռախոս ձեռք բերելու և օգտագործելու համար։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տվյալներ է ներկայացրել երկրում իրականացվող թռիչքների վերաբերյալ:
«Միայն այդ միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հիշատակումը կարող է հետ պահել Հայաստանի դեմ գործողություններից, ինչը եղել է նախկինում»,- ընդգծեց դիվանագետը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վարչախմբի անդամների աստղաբաշխական եկամուտներին, ցոփ ու շվայտ կյանքին, սոցիալապես խոցելի խավերի անիրավված ու անտեսված վիճակին, պետական պարտքի մտահոգիչ աճին և սոցիալ-տնտեսական այլ հիմնարար ցուցանիշների։
Հայտարարությանը միացել է 45 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, ինչպես նաև մի քանի եվրոպական պետություն՝ Գերմանիան, Ֆրանսիան, Սլովակիան։
Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ հակաահաբեկչական վարժանքները՝ «Սահանդ-Հակաահաբեկչություն-2025»-ը, կանցկացվեն Իրանում դեկտեմբերի 4-ին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
«Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ իշխանություն չի՛ կարող վախեցնել մեզ։ Նա ոչ մի իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի մեջ մտնելու, կաթողիկոս փոխելու, նոր կաթողիկոս նշանակելու․ դա իր գործը չէ՛։ Մենք նրան զգուշացնում ենք՝ թող զգույշ լինի, իր խոսքերն ու արարքները միայն մեր դեմ չեն, այլ Աստծո դեմ են։ Աստված համբերություն ունի, և կարող է մեկ անգամ այնպես անել, որ ընդհանրապես իր կործանումը և, դժբախտաբար, Հայաստանի կործանումը տեղի ունենա իր ձեռքերով։ Թող ուշադիր լինի»:
Եվս 10 մարդ վիրավորվել է։
Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան, Հայաստան։ Դրա մասին հաղորդել է լիտվական 15min լրատվական պորտալը։
Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո այսօր կայացել է նրանց հեռախոսազրույցը:
Ռուսաստանը ադրբեջանցի լրագրող Ռուսլան Սուլեյմանովին « օտարերկրյա գործակալ» է հայտարարել:
Պենտագոնը հայտարարել է Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի վրա գիշերային հարվածի մասին:
ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը կոչ է արել թույլ տալ բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր մարդկանց լքել Գազան։
Թուրքիայի դատարանը հետաձգեց չորս լրագրողների, այդ թվում՝ AFP-ի լուսանկարիչ Յասին Ակգուլի դեմ հարուցված գործի լսումը մինչև նոյեմբերի 27-ը։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Ֆարհադ Մամեդովը, ով վերջերս Երևանում էր, ու ով թիմի հետ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԽՔ-ի հետ, Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում Երևանն անվանել է «Իրիվան»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այցելել Իրաք։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:
Ալիևյան քարոզչամեքենայի ներկայացուցիչները բացառիկ կարևորություն են տվել «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վայրէջքի փաստին Երևանում՝ այն համարելով տարածաշրջանում նոր իրողությունների սիմվոլ, և ոչ թե՝ զուտ տեխնիկական-դիվանագիտական քայլ:
Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի մոտ միգրանտներ տեղափոխող ռետինե նավակի խորտակման հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել։ Նահանգապետի փոխանցմամբ՝ որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում հնարավոր ողջ մնացածներին գտնելու համար։
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել է բազմաբնակարան շենք։ Անօդաչուն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։
Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթ օրը ԱՄՆ-ում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ X-ում լուրը հաղորդում է Axios-ի լրագրողը։
Ադրբեջանի դատարանը փոխեց «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի խափանման միջոցը՝ ուղարկելով նրան 3-ամսյա տնային կալանքի։