Վաշինգտոնը և Թել Ավիվը փորձում են խաթարել Իրանի և նրա արաբ հարևանների միջև խաղաղության գործընթացը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիական թիրախների վրա ցանկացած հարձակում՝ լինի դա Իրանում, թե արաբական երկրներում, անընդունելի է և պետք է լիովին բացառվի։ Որպես օրինակ բերվել է Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել են տասնյակ անմեղ երեխաներ։
Մոսկվան կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ ՌԴ ԱԳՆ–ն նաև կոչ է արել կողմերին հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության վրա։



