Ֆրանսիան հաստատել է ԱՄԷ-ում իր ռազմաբազայի թիրախավորումը
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ ճգնաժամային հանդիպումից հետո հաստատել է այն տեղեկությունները, որ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի նավահանգստին անօդաչու թռչող սարքերով գրոհի ժամանակ հարվածի է ենթարկվել ֆրանսիական ռազմածովային ուժերի հանգարներից մեկը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախարարը նշել է, որ ռազմաբազան միայն թեթև նյութական վնասներ է կրել:Ժան-Նոել Բարոն նաև հայտնել է, որ հակամարտությունն ազդել է մերձավորարևելյան տարածաշրջանի տասից ավելի երկրում ապրող կամ այնտեղ այցելող գրեթե 400 000 Ֆրանսիայի քաղաքացու վրա:
Նրա խոսքով՝ երկրի քաղաքացիների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Բարոն նաև հայտարարել է, որ Իրանի դեմ «միակողմանի» հարձակումները պետք է նախապես քննարկվեին հենց այդ նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է ՄԱԿ-ը:



