Քուվեյթի երկնքում խոցվել են ամերիկյան երեք կործանիչներ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ մարտի 1-ին Քուվեյթի երկնքում խոցվել են երեք ամերիկյան F-15E կործանիչներ։
«Մարտի 1-ին «Էպիկական կատաղություն» գործողությանը աջակցելու համար թռչող երեք ամերիկյան F-15E Strike Eagles ինքնաթիռներ խոցվել են Քուվեյթի երկնքում՝ ակնհայտորեն բարեկամական կրակի հետևանքով»,- ասվում է սոցիալական ցանցերում տարածված հրամանատարության գրառման մեջ։



