Մեզ այս պատերազմը պարտադրվել է. կպաշտպանվենք. կարիք չունենք, որ որևէ մեկը գա, մեզ պաշտպանի. Դեսպան Շիրղոլամի

«Կարմիր գիծ չունենք՝ այն երկրին դիմադրելու հարցում, որոնք աջակցում են Իրանի դեմ գործողություններին»,- 168.am-ի հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի մի շարք հանգամանքներին:

Խոսելով օրերս Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակումից՝ դեսպան Շիրղոլամին ասաց, որ այդ հարձակումը հանցագործություն էր Իրանի հասարակության դեմ: Նա հայտարարեց, որ այնտեղ որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չէ, և այն անձը, ով իրականացրել է այդ անպարկեշտ հարձակումը, պետք է բացատրի ու պատասխանի հարցին՝ ինչու են թիրախավորել այս դպրոցը: «Նմանօրինակ հանցագործություններ Գազայում սիոնիստական ռեժիմը մշտապես իրականացրել է, ու ԱՄՆ-ը աջակցել է նրան: Այս պարագայում ևս պետք է պատասխանը պահանջել նրանցից: Նաև երեկ թիրախավորվել էր Գանդի հիվանդանոցը, նմանօրինակ գործողությունները նրանցից անսպասելի չեն: Նաև թիրախավորվել է Ֆարս նահանգի մի սպորտային ակումբ, որտեղ երիտասարդները զբաղված էին իրենց սպորտային ժամանցով : Այստեղ ևս հարց է առաջանում,թե այս օբյեկտն ինչո՞ւ է թիրախավորվել: Երեկ թիրախավորվել է նաև Թեհրանում Կարմիր մահիկի շենքը»,- ներկայացրեց դեսպանը:

Մեկնաբանելով Իրանի դաշնակիցների դիրքավորումն այս պատերազմի օրերին՝ ՀՀ-ում Իրանի դեսպանն ասաց, որ Իրանի բարեկամ երկրները վճռական կերպով դատապարտեցին այս ագրեսիան: «Նաև ՌԴ բազմաթիվ պաշտոնատար անձինք հղեցին ցավակցական ուղերձներ: Այս ագրեսիայի, պատերազմի նկատմամբ, որը մեզ պարտադրվել է, քննադատող և խիստ վճռական դիրքորոշում պետք է հայտնի միջազգային հանրությունը: Այս ագրեսիայի շրջանակում նրանք պետք է կանգնեն ագրեսիայի ենթարկվածի ու զոհի կողքին: Մենք կարող ենք ինքներս կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը և կարիք չունենք, որ որևիցե մեկը գա և պայքարի, պատերազմի մեր համար, սակայն, իհարկե, մեր գործընկերների աջակցությունն այս հարցում մեզ համար կարևոր է»,- ասաց Շիրղոլամին:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված ամերիկյան բազաների թիրախավորմանն Իրանի կողմից, դեսպանն ասաց, որ սա պատերազմ է:

Կարդացեք նաև

«Այս պատերազմը մենք չենք ընտրել, մեզ պարտադրվել է այս պատերազմը: Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված բազաները տարբեր ձևով օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակում, և մենք պարզապես նստենք ու նայենք: Այդ երկրներում ռազմաբազաների օգտագործումը տեղի է ունեցել այդ երկրների թույլտվությամբ, որն արդեն իսկ թշնամական վերաբերմունք է Իրանի նկատմամբ, կամ էլ՝ այդ երկրների իշխանությունների հետ համաձայնեցված չեն եղել այդ գործողություններն, իսկ այս պարագայում մենք արդեն գործ ունենք այն դեպքի հետ, որ այդ տարածքները չեն գտնվում այդ երկրների ինքնիշխանության ներքո և դրանք դիտարկվում են՝ որպես ԱՄՆ տարածքներ: Այս պատերազմը մեր գոյատևման, ինչպես նաև Իրանի լինել-չլինելու մասին է, այս հարցում բոլոր այն ուժերի հետ, ովքեր աջակցում են, համագործակցում են Իրանի դեմ գործողություններին, մեր դիմադրության հարցում կարմիր գիծ չունենք»,- ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Ինչ վերաբերում է ռեգիոնալ ապաշրջափակմանը, ԹՐԻՓՓ-ին, Հյուսիս-Հարավ ծրագրին, դեսպանն ասաց, որ Հայաստանը լավ ներուժ ունի տրանզիտային ուղիների տեսանկյունից:

«Հյուսիս-Հարավ ուղղության հետ կապված խոսել ենք ՀՀ պաշտոնատար անձանց հետ, վստահ ենք, որ այս ուղին կարող է երկու ճյուղեր ունենալ: Այս երկու ճյուղերից մեկը, որը կարող է ՀՀ-ի համար հնարավորություններ ստեղծել, Պարսից ծոցից և Օմանի ծովից Հայաստանի տարածքով Նախիջանով դեպի Վրաստան ուղղությունն է: Եթե կարողանանք իրականացնել այս ճյուղը, սա կբարձրացնի ՀՀ տրանզիտային դերակատարությունը մի քանի անգամ: Ըստ այդմ, մեր ուշադրությունը պետք է լինի թե Հյուսիս Հարավ, թե Արևմուտք-Արևելք հաղորդակցական ուղիների նկատմամբ»,- ասաց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս