Բաժիններ՝

Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մարտի 2-ին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանում «միակողմանի» հարձակումները պետք է նախապես քննարկվեին հենց այդ նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Այս մասին հայտնում է France 24-ը։

«Միայն (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդին դիմելով կարող է ուժի կիրառումը ձեռք բերել անհրաժեշտ լեգիտիմություն», – Փարիզում լրագրողներին ասել է Բարոն։

Նա հայտնել է, որ այս պահին չկան տեղեկություններ ֆրանսիացի զոհերի կամ տուժածների մասին։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել Լիբանանին հեռու մնալ տարածաշրջանային էսկալացիայից։

«Ֆրանսիան կշարունակի աջակցել Լիբանանի պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը, և մենք նրանց հետ համաժողով կկազմակերպենք՝ տարածաշրջանում զինված ուժերի մասին խոսելու համար»,- հայտնել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս