Բաժիններ՝

Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) անհանգստությամբ է հետևում Իրանում և Մերձավոր Արևելքում իրականացվող ռազմական հարձակումներին: Ինչպես հաղորդում է France 24-ը, այդ մասին ԱԷՄԳ-ի խորհրդի հատուկ նիստում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Նա տեղեկացրել է, որ այս պային ԱԷՄԳ-ն չունի տվյալներ, որ Իրանում ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների հետևանքով հարված է հասցվել միջուկային որևէ օբյեկտի։

«Մենք որևէ տեղեկություն չունենք այն մասին, որ որևէ միջուկային օբյեկտ խփվել է կամ վնասվել», – ասել է նա 35 երկրներից բաղկացած խորհրդին ուղղված հայտարարության մեջ։ Գրոսին տեղեկացրել է, որ իրենք փորձում են կապ հաստատել Իրանի միջուկային կարգավորող մարմինների հետ, սակայն դեռևս որևէ արձագանք չունեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031