Հոգևոր առաջնորդը բացառիկ պատմական կերպար էր, ով դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի հանդեպ. դեսպան

«ԻԻՀ հոգևոր առաջնորդ Խամենեին շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, ՀՀ-ի, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ Իրանի նկատմամբ ամերիկաիսրայելական հարձակման ֆոնին ներկայացնելով Իրանի դիրքորոշումները:

Նաև շեշտեց. «Իրանի հոգևոր առաջնորդից բազմաթիվ մեջբերումներ են մնացել ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության և ՀՀ ինքնիշխանության: Կարող ենք ասել, որ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը վայելում էին ԻԻՀ հոգևոր առաջնորդի այս աջակցող դիրքորոշումը»:

Դեսպան Շիրղոլամիի ասուլիսը մեկնարկեց մեկ րոպե լռութամբ, ներկաները հարգեցին ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, օրերս Իրանում զոհված աշակերտների հիշատակը: Շիրղոլամին ասաց, որ շաբաթ օրը վաղ առավոտյան ԱՄՆ օրինազանց իշխանությունները, սիոնիստական ռեժիմը ևս մեկ անգամ բանակցությունների մեջտեղում անհանդուրժելի, ոչ մի արդարացում չունեցող հարձակում իրականացրին ԻԻՀ-ի և նրա տարածքային ամբողջականության դեմ:

Նրա դիտարկմամբ, սա տեղի ունեցավ մի պայմանում, երբ ԻԻՀ-ն ներկայացրել էր կոոպերատիվ, ճշգրիտ և իրականանալի առաջարկներ ԱՄՆ-ին, և դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն կամքն այս բանակցությունների արդյունքում հաջողություն գրանցելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

«Մեզ համար, իրոք, շատ զարմանալի է. այն համակարգային ռեժիմը, ով չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքին, ինչպե՞ս է առհասարակ որոշել մտնել բանակցային փուլ: Այս հարձակման հետևանքով զոհվեց ԻԻՀ Գերագույն հոգևոր առաջնորդը, ով իր ողջ կյանքն անցկացրել էր բռնարարների դեմ դիմադրության ու պայքարի ճանապարհին: Սա տեղի ունեցավ մի պայմաններում, երբ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդն Իրանի ցանկացած այլ քաղաքացու նման զբաղված էր իր առօրյա գործերով և շարունակում էր ծառայել հայրենիքին, իրանցի ժողովրդի ազնիվ ձգտումներին: Նա իրապես մի բացառիկ պատմական կերպար էր»,- ասաց դեսպան Շիրղոլամին:

Տեսանյութեր

Լրահոս