Իրանը կհարվածի՞ Թուրքիայի ամերիկյան ռազմական օբյեկտներին
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ մեկնարկած ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում հնարավոր պատերազմի հետևանքները լայն արձագանք են գտնում նաև ամերիկյան մամուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«The New York Times» թերթում Մերձավոր Արևելքի թղթակից Աբդի Լաթիֆ Դահիրի հեղինակած վերլուծական հոդվածում անդրադարձել են կատարվել այն լուրջ ռիսկերին ու հնարավոր վտանգներին, որոնք կարող են առաջանալ Միացյալլ Նահանգների համար:
Փորձագետների գնահատականների վրա հիմնված հրապարակման մեջ նշվում է, որ Իրանի դեմ հնարավոր հարվածը կարող է ԱՄՆ-ին ներքաշել տարածաշրջանում երկարատև և դժվար կանխատեսելի զարգացումներով հակամարտության մեջ։ Այդ վտանգի հիմքում, ըստ հոդվածի, Իրանի տրամադրության տակ գտնվող զգալի ռազմական կարողություններն են, ինչպես նաև «տարածաշրջանային վստահված ուժերի» լայն ցանցը, որը կարող է հնարավորություն տալ Թեհրանին երկար ժամանակ շարունակել հնարավոր ռազմական դիմակայությունը։
Մասնագետների գնահատմամբ՝ Իրանը Մերձավոր Արևելքում ունի ամենախոշոր և ամենաբազմազան հրթիռային պաշարները, որոնք կազմում ներառված են նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և նավերի դեմ կիրառվող զինատեսակներ։
Հոդվածում նշվում է, որ թեև անցյալ տարի Իսրայելի հետ տեղի ունեցած «12-օրյա պատերազմի» հետևանքով Իրանի հրթիռային զինանոցում տեղի ունեցած փոփոխությունների ճշգրիտ ծավալը ամբողջությամբ հայտնի չէ, առկա կարողությունները, այնուամենայնիվ, կարող են առաջացնել լայնածավալ ավերածություններ։
Վերլուծության առավել ուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է Իրանի հրթիռների գործողության շառավղին առնչվող նախազգուշացումներին։ Հոդվածում նշվում է, որ Իրանի միջին հեռահարության բալիստիկ հրթիռները կարող են հաղթահարել ավելի քան 1.200 մղոն (մոտ 1.930կմ) տարածություն։
Այս հանգամանքը, ըստ հրապարակման, Իրանի հրթիռների հասանելիության տիրույթում է դնում մի շարք ամերիկյան ռազմական օբյեկտներ՝ այդ թվում Թուրքիայի արևմտյան հատվածում տեղակայված ԱՄՆ ռազմակայանները, ինչպես նաև Իսրայելում և Մերձավոր Արևելքի լայն աշխարհագրական տարածքում (ներառյալ Ծոցի երկրները) գտնվող ամերիկյան ռազմական կետերը։



