Բեյրութում խոցվել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամներ. Իսրայելի պաշտպանության բանակ (ԻՊԲ)
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) պաշտոնական Տելեգրամ ալիքը գրում է.
Իսրայելը հարվածների ալիք է իրականացրել Լիբանանում և Իրանում. թիրախում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներն են:
«Բեյրութի շրջանում ճշգրիտ հարվածներով խոցվել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամներ:
Օդային և ռազմածովային ուժերը, հետախուզության և Հյուսիսային հրամանատարության համակարգմամբ, ոչնչացրել են «Հեզբոլլահի» և իրանական վարչակարգի տասնյակ հրամանատարական կենտրոններ Լիբանանում, հատկապես՝ Բեյրութի Դահիե թաղամասում:

Ռազմածովային ուժերը հարվածել են Տյուրոս քաղաքի մոտակայքում գտնվող զենքի պահեստին:
Այս կենտրոններն օգտագործվել են Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» հետ կապերն ամրապնդելու և տարիներ շարունակ (հատկապես «Հյուսիսային նետեր» գործողության ընթացքում) Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար:
«Հեզբոլլահը», որոշելով միանալ իրանական վարչակարգին, կկրի Իսրայելի դեմ իր հարձակումների հետևանքները: Իսրայելը թույլ չի տա որևէ վնաս հասցնել իր քաղաքացիներին, հատկապես երկրի հյուսիսում, և պատրաստ է պայքարել ցանկացած սպառնալիքի դեմ՝ բոլոր ճակատներում»,-գրում է ալիքը:



