Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վինձորի ամրոցում հանդիպում է անցկացնում Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Սա այս տարի նրանց արդեն երրորդ հանդիպումն է։
Իռլանդիայում հոկտեմբերի 24-ին անցկացվում են նախագահական ընտրություններ: Հաղթողը կդառնա երկրի 10-րդ նախագահը և կփոխարինի գործող նախագահ Մայքլ Դ. Հիգինսին։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը թագավորական նստավայր Վինձորում հյուրընկալել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների Լոնդոնում՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու վերաբերյալ վերջին բանակցություններից առաջ։
Եթե մենք դիպչենք ռուսական ակտիվներին, հետևանքները կզգանք դարերով, հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը։
Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել։ Ամերիկացի ռեալիթի շոուի աստղին այս լուրը հայտնել են «Քարդաշյանները» սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ։
ՆԱՏՕ-ի ավելի քան 17 երկիր միացել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ (Prioritized Ukraine Requirements List – PURL) նախաձեռնությանը, որի շրջանակներում դաշինքի մասնակիցները զենք են գնում Ուկրաինայի համար ամերիկյան պաշարներից։
Պարսից ծոց տարածաշրջանային շրջագայության ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել Կատարից և Օմանից Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ծրագրի շուրջ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ քննարկումները լավ են ընթանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և մյուսները պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու չխախտել Գազայի հրադադարի համաձայնագիրը։
Շարունակելով հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի քննարկումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հաղորդում է կրեմլը։
ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստում է երկրի գրեթե բոլոր ափամերձ ջրերը բացելու ծրագիր՝ նոր ծովային նավթի հորատման համար՝ չնայած նահանգապետերի առարկություններին, հաղորդում է Bloomberg-ը։
Պատասխանելով տարածաշրջանում Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հակազդելու վերաբերյալ հարցին՝ Հեգսեթը նշել է, որ Միացյալ Նահանգները «անշուշտ չի կտրի իր հայացքը հավասար մրցակիցներից»։
Մոլդովայի ԵՄ-ամետ նախագահ Մայա Սանդուն տնտեսագետ և գործարար Ալեքսանդրու Մունտեանուին առաջադրեց վարչապետի պաշտոնում, այն բանից հետո, երբ Սանդուի իշխող կուսակցությունը վճռական հաղթանակ տարավ անցյալ ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ:
«Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտի»-ի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Հնդկաստանը սկսեց ակտիվորեն նավթ գնել Իրաքից և Կատարից, հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փնտրում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու միջոցներ՝ նրանց համոզելու, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Ադրբեջանն ու Ինդոնեզիան կարող են գլխավորել Գազայի հատվածում նախատեսված Միջազգային կայունացման ուժերը, հաղորդում է Israel Hayom-ը:
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի մայիսին կտրեց կանաչ ժապավենը՝ Լաչինի միջազգային օդանավակայանը բացելու համար, այն իր տեսակի մեջ երրորդ նմանատիպ օբյեկտն էր։ Երեք օդանավակայաններն էլ գտնվում են միմյանցից 100 կիլոմետրից պակաս հեռավորության վրա և գրեթե չեն օգտագործվում:
Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Թուրքիան առաջարկում է հարթակ տրամադրել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար՝ հավատալով, որ երկխոսությունը օգտակար է ուկրաինական հակամարտության ավարտի համար, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Լիբանանի կառավարությունը կոչ է արել ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ որպես 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի երաշխավորներ, ստիպել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները։
Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել անօրինական եկամուտներն օրինականացնելու համար։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որից հետո շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին այդ սուրբ վայրի մասին հոգալու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդագրության համաձայն՝ Էրզրում նահանգի Փալանդյոքեն (Փալանթոքյան) շրջանում երկրաշարժ է գրանցվել:
Միացյալ Նահանգները կսպանի այն մարդկանց, ովքեր Վենեսուելայից թմրանյութեր են մաքսանենգ ճանապարհով ներմուծում երկիր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Տոկիոյի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ-ն դադարեցրել է Ճապոնիայի հետ խորհրդակցությունները հաշտության պայմանագրի հարցի շուրջ։
Նա նշել է, որ երկու երկրների զինվորականները «ցուցադրել են կորեա-ռուսական դաշինքի հզորությունը»։
Գագաթնաժողովում նաև հայտարարվել է, որ «ԵՄ օրենսդրությանը համապատասխան՝ ռուսական ակտիվները պետք է արգելափակված մնան» այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չդադարեցնի Ուկրաինայի դեմ իր ագրեսիան, և չփոխհատուցի պատերազմի պատճառով Ուկրաինային հասցված վնասը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Քաթարի Պետության դեսպան Շեյխ Մեշալ բին Համադ Ալ Թանիի հետ։
ԱՄՆ նախագահը Կանադայի նկատմամբ սահմանել է 35% մաքսատուրքեր՝ միևնույն ժամանակ թույլ տալով որոշ բացառություններ, որոնք նախատեսված են Մեքսիկայի և Կանադայի հետ ազատ առևտրի համաձայնագրով, որը Թրամփը կնքել էր իր առաջին նախագահության ժամանակ։
Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա