Բաժիններ՝

Սթարմերը հայտարարել է, թե ԱՄՆ ու Բրիտանիայի գործողությունը դիտարկվում է որպես կոլեկտիվ ինքնապաշտպանություն՝ ըստ միջազգային իրավունքի. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել , որ ԱՄՆ դիմել է Լոնդոնին՝ իրենց ռազմակայանները Իրանի դեմ գործողությունների համար տրամադրելու նպատակով: Սթարմերը հայտարարել է, թե Լոնդոնը բավարարել է այդ խնդրանքը, որպեսզի կանխեն Մերձավոր Արեւելքի երկրներին Իրանի հարվածները: Սթարմերը հայտարարել է, թե ԱՄՆ ու Բրիտանիայի գործողությունը դիտարկվում է որպես կոլեկտիվ ինքնապաշտպանություն՝ ըստ միջազգային իրավունքի:

Իհարկե, կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին նրա հայտարարության ցինիկ բնույթը զարմանալի չէ: Բանակցության կեսից հարձակվում են Իրանի վրա, հետո հայտարարում կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին:

Բայց այստեղ շատ ավելի հետաքրքիր է իհարկե այն, Վաշինգտոնը Լոնդոնին է դիմել ռազմակայանները տրամադրելու մասին: Հարց է առաջանում՝ Մերձավոր Արեւելքում եղած ԱՄՆ ռազմակայանները, Իսրայելը, նաեւ Աբրահամ Լինկոլն ավիակիրն ու նավատորմը բավարար չե՞ն Իրանի դեմ, որ առաջացել է Լոնդոնի կարիքը:

Ավելին, այստեղ ուշադրության է արժանի, որ նախօրեին եղավ նաեւ ֆրանսիական Շարլ Դե Գոլ ավիակրի՝ միջերկրծովյան ռեգիոն տեղափոխվելու մասին: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ հայցում են նաեւ ֆրանսիական օգնություն:

Սա համենայն դեպս հետաքրքիր հանգամանք է, եթե դրան ավելացնենք եւ այն, որ Սթարմերը հայտարարել է, թե մասնագետներ կներգրավեն՝ այդ թվում Ուկրաինայից, որպեսզի նրանք պայքարեն իրանական Շահեդ անօդաչուների դեմ: Սա նշանակում է, որ անցնող երկու օրերին իրանական անօդաչուները բավականին լուրջ խնդիր են ստեղծել ամերիկյան զինուժի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս