Բաժիններ՝

Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները

Լիբանանի կրթության նախարարությունը հայտարարել է երկրում բոլոր պետական ​​և մասնավոր դպրոցների, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների փակման մասին՝ կապված անվտանգային ռիսկերի ու երկրի տարբեր շրջաններում շարունակվող հարձակումների հետ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Նախարարությունից հայտնել են, որ որոշումը կայացվել է ուսանողներին և ուսուցչական անձնակազմին պաշտպանելու համար։

Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ մի շար պետական դպրոցներ կօգտագործվեն տեղահանված ընտանիքներին ապաստան տալու նպատակով։

Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ը մարտի 2-ին իսրայելական կողմի դեմ կրակ է բացել ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։

Ի պատասխան դրա՝ Իսրայելը հարձակումներ է իրականացրել Լիբանանի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 149-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս