Իրանը մեղմացնում է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու պայմանները. Wall Street Journal

Իրանը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ՝ ակնարկելով փոխզիջման պատրաստակամության մասին՝ փորձելով վերսկսել բանակցությունները և վերջ դնել առճակատմանը, որն իր տնտեսության վրա չափազանց թանկ է նստում, գրում է The Wall Street Journal-ը:

Սակայն, ըստ իրավիճակին ծանոթ մարդկանց, կողմերը դեռևս հեռու են առանցքային հարցերի շուրջ համաձայնությունից, որոնք են՝ Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսումը և Իրանի միջուկային ծրագիրը: Դա վկայում է այն մասին, որ բանակցությունները հետագայում ևս հեշտ չեն լինելու:

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ իրեն առաջվա պես չի գոհացնում Իրանի դիրքորոշումը: Նոր առաջարկում հանվել է ԱՄՆ-ի կողմից շրջափակման անհապաղ դադարեցման պահանջը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031