Air France-ի ուղևորները ռումբի մուլյաժ են տեղադրել Փարիզ թռչող ինքնաթիռում

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Air France ընկերության ինքնաթիռում ռումբի մուլյաժ  տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Կիրակի օր ֆրանսիական ավիաընկերության ինքնաթիռը, որը ուղևորվում էր Մավրիկիայի Հանրապետությունից Փարիզ, ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել Քենիայում ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին ահազանգերից հետո:
Ինքնաթիռի զուգարանում հայտնաբերվել էր կասկածելի տուփ՝ խոհանոցային թայմերով: Արդյունքում պարզվել էր, որ տուփում ռումբ չկա ու այն իրենից վտանգ չի ներկայացնում:

Երկուշաբթի առավոտյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզում: BBC-ի թղթակից Աննա Հոլլիգանը հայտնում է այն մասին, որ ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է մի զույգի, որը թռչում էր այդ չվերթով: Air France-ի տնօրեն Ֆրեդերիկ Գաժեին տեղի ունեցածը «վատ կատակ» է որակել:
Մավրիկիայի Հանրապետությունը  Air France-ի ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո հայտարարել է երկրի օդանավակայաններում անվտանգության միջոցառումների բարձրացման մասին, հայտնում է AFP-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031