Ռուսաստանի դեմ պատժամիջոցների որոշումը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին. աղբյուր
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, RIA Novosti-ին հայտնել է ԵՄ խորհրդում աղբյուրը:
«Եվրամիության երկրների դեսպանների որոշումը սահմանափակող միջոցառումների երկարաձգման մասին այսօր կհաստատեն ԵՄ երկրները գրավոր պրոցեդուրայի հաստատման եղանակով: Որոշումը ուժի մեջ կմտնի երեքշաբթի՝ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների խորհուրդը ուրբաթ օրը հավանության էր արժանացրել մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում էր 2016թ. հունվարի 31-ին: