Բաժիններ՝

ԵՏՄ երկրներն ի վիճակի են ստեղծել գիտատար տեղեկատվական պրոդուկտ՝ արտահանման համար. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության երկրներն ի վիճակի են ստեղծել միասնական գիտարար տեղեկատվական պրոդուկտ՝ արտաքին շուկաներ արտահանելու համար, հայտնում է TASS-ը:

«Դա իսկապես արտահանման համար մրցունակ պրոդուկտ է, հիմա այն պահանջարկ ունի բազմաթիվ շուկաներում, և այստեղ մենք ունենք օբյեկտիվորեն լավ հեռանկարներ»,- կարծում է նա:

Նիկիշինան հայտնել է, որ ներկայում ԵՏՄ երկրների նմանատիպ ազգային պրոդուկտները մրցակցում են միմյանց հետ այն դեպքում, երբ նախընտրելի կլիներ ստեղծել միասնական  մրցունակ պրոդուկտ՝ արտաքին շուկաներում բաժնեմաս նվաճելու համար:

«Մենք ծրագրում ենք եվրասիական հարթակում ստեղծել, օգտագործելով ԵՏՄ-ի երկրների իրավասությունները, նման պրոդուկտ, որն առավել մրցունակ և շահութաբեր կլինի արտաքին շուկաներում»,- ասել է Նիկիշինան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս