Բաժիններ՝

ԵՄ-ն կարող է Ադրբեջանին մանդատ տալ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար

Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երեկ լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ այս տարվա աշնանը ԵՄ-ը կարող է մանդատ տալ Ադրբեջանին՝ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:

Նրա խոսքով՝ ներկա փուլում քննարկումները կողմերի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ շարունակվում են դրական հունով:

Մամեդգուլիևը նաև ասել է, որ հուլիսի սկզբին Ժնևում սպասվում է Ադրբեջանի և ԱՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը:

«Մենք արդեն պատասխանել ենք աշխատանքային խմբի բոլոր հարցերին: Կան դրական փոփոխություններ տնտեսական օրենսդրությունում, բոլոր փաստաթղթերն արդեն ներկայացվել են ԱՀԿ-ի գրասենյակ, և մենք ակնկալում ենք պատասխան: Եթե հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, դրան կարող են միանալ նաև Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, որոնք արդեն հայտնել են նման ցանկություն»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակվում են, նախանշվում են նոր հանդիպումներ ԵՄ կոմիտեների և ենթակոմիտեների մակարդակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930