![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսական «Գազպրոմը» և ադրբեջանական SOCAR-ը քննարկել են գազամատակարարումների ծավալների ավելացման հեռանկարները
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Socar.jpg)
Ռուսական «Գազպրոմ» և Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունը քննարկել են գազի և հեղուկ ածխաջրածնի առևտրային օպերացիաների ընդլայնման հեռանկարները, գազամատակարարումների ավելացման հարցը, ասվում է «Գազպրոմի»՝ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ:
Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն աշխատանքային հանդիպում է ունեցել ադրբեջանական SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ, հայտնում է Trend-ը:
«Կողմերը քննարկել են գազի, հեղուկ ածխաջրածինների, գազաքիմիական արտադրանքի առևտրային գործողությունների ընդլայնման և գազամատակարարումների ավելացման հեռանկարները»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում: