Պուտինը Պետդումայի ընտրությունների օր է նշանակել սեպտեմբերի 18-ը
ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետական դումայի ընտրությունները սեպտեմբերի 18-ին նշանակելու մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական համակարգով՝ 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, մյուսները՝ մեծամասնական համակարգով:
VII գումարման Պետդուման կունենա 450 խորհրդարանական:
Համամասնական համակարգով խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5-տոկոսանոց արգելքը: Շրջանների թեկնածուներին անհրաժեշտ է ստանալ ընտրողների ձայների մեծ մասը:
Ավելի վաղ ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, թե ընտրություններին կարող է մասնակցել ավելի քան 70 կուսակցություն: