Բաժիններ՝

Ռուսաստանն ավարտել է T-90C տանկերի մատակարարումն Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնությունն ավարտել է T-90C տանկերի մատակարարումն Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «TASS» գործակալությունը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է «Ուրալվագոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն:

«Ամբողջությամբ ավարտել ենք, մատակարարումն ավարտվել է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը:

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ 2016թ. պետք է ավարտվի БМП-3-ի մատակարարումն Ադրբեջան: Ռուսաստանն ու Ադրբեջանը զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարման մասին համաձայնություն են ձեռք բերել 2010թ.: Հաղորդվել է, որ համաձայնությունների այդ շարքը պլանավորվում է ավարտել 2017թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930