Վատիկանն Ուկրաինային մի քանի միլիոն եվրո օգնություն է հատկացրել
Վատիկանը մի քանի միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի արևելքում բռնություններից տուժածներին օգնելուն նպատակով: Այս մասին Զապորոժիեում պատմել է Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ծրագիրը կոչվում է «Թղթապանակ Ուկրաինայի համար», դրամական միջոցները հավաքվել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ:
Պարոլինի խոսքով՝ գումարները նախատեսված են իրենց տներից հեռացած մարդկանց, բախումների շփման գծի երկայնքի բնակիչների, ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող վայրերի բնակչության համար:
Ֆինանսներն առաջին հերթին ուղղվելու են երեխաներին, տարեցներին, վիրավորներին, ինչպես նաև կտտանքների ենթարկվածներին:
«Կսկսենք անհրաժեշտ օգնությունից՝ ջուր, սնունդ, հագուստ, դեղամիջոցներ, տանիք՝ գլխավորևում»,- հայտնել է Պարոլինը: