«Արսենալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Միկել Արտետային
Լոնդոնյան «Արսենալը» մտադիր է այս ամռանը նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Միկել Արտետային։ Որոշումը կայացվել է դեռ մարտին՝ անկախ թիմի մրցաշրջանային արդյունքներից։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Արտետան այժմ կենտրոնացած է տիտղոսների համար պայքարի վրա և հետաքրքրված է ակումբի նախագծով՝ սպասելով բանակցություններին։
Մայիսի 5-ին «Արսենալը» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց ««Ատլետիկո Մադրիդին» և երկու հանդիպումների արդյունքում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ՊՍԺ-ի հետ։
Արտետայի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35 տուրերից հետո լոնդոնյան ակումբը 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



