Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերին

Երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է Asbarez­-ը` վկայակոչելով իր աղբյուրները:

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը կմարմնավորի սիրահարված ու միևնույն ժամանակ Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված երիտասարդ Քրիսին, իսկ «Ոսկե գլոբուս»­ի հաղթող Օսկար Այզեքը կմարմնավորի նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

«Խոստում» ֆիլմում նկարահանվում են նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Նկարահանումների ավարտին Survival Pictures կինոստուդիայի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Եսրաիլյանը Asbarez­-ին գրած նամակում ասել է. «Քըրքորյանը հպարտ կլիներ, դա առանց այդ էլ ծանր աշխատանքն ավելի հատուկ է դարձնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս