![](/banners/BeFunky-design.jpg)
«ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Sidorov.jpg)
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը: Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:
«Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաև երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:
Անատոլի Սիդորովը հիշեցրեց նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրաստիճան մակարդակով հաստատված ուղիղ կապի մասին: