
«Եթե սահմանի փոքր շտկումը վերջնական համաձայնության գինն է, այդ դեպքում դա պետք է ընդունելի լինի». Թաչին պատրաստ է զոհաբերել տարածքի մի մասը

Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին պատրաստ է զոհաբերել ինքնահռչակ կազմավորման տարածքի մի մասը հանուն Բելգրադի հետ վերջնական համաձայնության: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում, ինչի մասին փետրվարի 6-ին հայտնել է Կոսովոյի Gazeta express թերթը:
«Եթե սահմանի փոքր շտկումը վերջնական համաձայնության գինն է, այդ դեպքում դա պետք է ընդունելի լինի»,- հայտարարել է Թաչին: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Կոսովոյի հյուսիսի ամենակարեւոր օբյեկտները՝ Կոսովսկա Միտրովիցա քաղաքի հյուսիսային մասը, Գազիվոդե ջրամբարն՝ էլեկտրակայանով եւ Տրեպչա հանքահարստացուցիչ կոմբինատը, կլինեն ալբանական, եւ դա չի քննարկվում:
Թաչին նաեւ այն կարծիքն է հայտնել, որ Ռուսաստանը «պատրաստ է ընդունելու այն համաձայնությունը, որին կհասնեն» կողմերը: Ըստ որում չճանաչված հանրապետության ղեկավարը չի թաքցնում, որ համաձայնության գլխավոր նպատակը Բելգրադի կողմից Պրիշտինայի պաշտոնական ճանաչումն է եւ դրանից հետո Կոսովոյի անդամակցումը ՄԱԿ-ին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին համակողմանի աջացության համար եւ հավաստիացրել է, որ «չի ընդունի համաձայնությունը, որն ընդունելի չլինի Վաշինգտոնի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: