Ամերիկացի ռադիոհաղորդավարուհի Քեսիդա Փրոքթորին կեսարյան հատում են արել Spencer՚s Neighborhood առավոտյան շոուի ուղիղ եթերում, որը The Arch ռադիոկայանով հեռարձակվում է Սենթ-Լուիս քաղաքում:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանում այսօր ընդուված որոշումը, որով վերահաստատվում է Հայոց ցեղասպանությանն ճանաչումը։
Ամերիկյան USA Today թերթի հարցման արդյունքների համաձայն՝ հոլիվուդյան կինոինդուստրիայում աշխատող կանանց 94 տոկոսն իրեն սեռական ոտնձգութունների զոհ է համարել։
Փոշու երկուհարյուրկիլոմետրանոց շերտ է անցել Ավստրալիայի արեւելքի Քվինսլենդի նահանգի Չառլվիլ քաղաքի տարածքով՝ նարնջագույն թաղանթ թողնելով գետնի վրա:
Աշխարհը քաղում է ատելության հռետորաբանության սոսկալի պտուղները, եւ դա այն բանի վտանգն է ստեղծում, որ մարդկանց խմբերի նկատմամբ խտրականությունը, որոնք առանց այդ էլ խոցելի վիճակում են, նորմա կդառնա:
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի 2016թ. ՀՀ կատարած այցից հետո Հայաստանն առաջին անգամ հայտարարեց Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ տրանսպորտային միջանցք ձևավորելու՝ Իրանի առաջարկի շուրջ հետաքրքրության և քայլեր ձեռնարկելու մասին:
Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:
Հոլանդահայերը որևէ կասկած չունեն Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձևերի ընդունման հարցում:
«Դժվար է կանխատեսել, թե երբ կողմերը կկարողանան ևս մեկ անգամ սկսել կարգավորման գործընթաց, քանի որ տարածաշրջանում պատերազմական օջախներն էլ ավելի են խորանում, նոր խնդիրներ են առաջանում, և ընդհանուր առմամբ աշխարհում են լուրջ անվտանգությանն առնչվող փոփոխություններ տեղի ունենում»:
Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից իրենց հասցված վիրավորանքներին:
Սպորտային շարժումը տարեկան 300 մլն դոլար է ծախսում դոպինգի դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի ծնողներն ԱՄՆ-ում կեցության վկայագիր ունեն եւ շուտով երկրի քաղաքացիներ կդառնան:
Ադրբեջանում ներկայիս իշխանության ժամանակաշրջանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրների, կոռուպցիայի, թալանի, անարդարությունների հետ կապված ինքնասպանության դեպքերը սովորական են դարձել:
Հրազենի տերերը սեփական հրացանների եւ ինքնաձիգների ոչնչացման նոր ֆլեշմոբ են գործարկել:
Բրյուսելի ոստիկանությունը ընդգրկուն հատուկ գործողություն է սկսել Ֆորե կոմունայում (մայրաքաղաքի հարավ), որտեղ, ենթադրաբար, զինված հանցագործների խումբ է թաքնվում:
Ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարական բանակի հսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ:
Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի տեղակալ Աբու Աբդել Ռախման աթ-Թամիմի ալ Աթաբի ալ-Ջազրավին:
Չինաստանում հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակաշրջանում:
Մասնագետները պարզել են իրանական ATR-72 ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը, որը փետրվարի 18-ին կործանվել էր լեռնային տեղանքում:
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին նախազգուշացրել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից, եթե արեւմտյան պետությունները ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվեն Իրանի հետ տնտեսական համագործակցությունից:
Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից փետրվարի 21-ին անցկացվել է հերթական դիտարկումը:
Սիրիայի կառավարամետ զորքերը ժամանել են երկրի հյուսիսում գտնվող Աֆրինի տարածաշրջանի սահման՝ պաշտպանելու հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Եվրամիության կողմից ապրիլին հրապարակվելիք Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցը կրելու է քննադատական բնույթ, եթե, իհարկե, մինչ այդ տվյալ երկրում արմատական փոփոխություններ չլինեն:
Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 65 քաղաքացիների, որոնց մերժել են ապաստան տրամադրել Եվրամիության երկրներում:
MyWay Airlines վրացական նոր ավիաընկերությունը մարտի վերջից կամ ապրիլի սկզբից կսկսի Թբիլիսիից չարտերային չվերթներ իրականացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի եւ Իսրայելի ուղղությամբ:
Փրկարարական ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի մի քանի քաղաքների բնակիչների տարհանում են սկսել հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են սաստիկ տեղատարափներից ու ձյան հալոցքից:
Անհայտ անձը փետրվարի 21-ի երեկոյան պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքի վրա, ինչից հետո իրեն պայթեցրել է այդ հիմնարկության մերձակայքում:
Մեքսիկայի Կանտանա Ռոո նահանգում փետրվարի 21-ին առնվազն 25 մարդ է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 21-ին հայտարարել է շուտով եւս մեկ գաղտնարժույթի ՝ ոսկե «պետրոյի» թողարկման մասին:
ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու ավագ խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, փետրվարի 25-ին կգլխավորի երկրի պատվիրակությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը: