Բաժիններ՝

Թբիլիսիում քամին պոկել է գործարանի տանիքը և ծառեր տապալել

Ուժգին քամին լուրջ խնդիրներ է ստեղծել Թբիլիսիի արվարձանային շրջանների բնակիչների համար: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը: Իսանիի շրջանում՝ Isani Mall առեւտրական կենտրոնի մոտ, ծառ է տապալվել ու վնասել չորս ավտոմեքենա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Իսկ Վարքեթիլիում քամին պոկել է պոլիէթիլենային փաթեթների գործարանի տանիքը, որն ընկել է գազի խողովակների, էլեկտրահաղորդման գծի եւ ոչ հեռու կայանված ավտոմեքենայի վրա: Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել է գազի մատակարարումը բնակչությանը: Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատացել է անցած հանգստյան օերերին:

Երկրի շրջանների մեծ մասում տեղումներ են եղել: Քամու արագությունը ժամանակ առ ժամանակ հասել է վայրկյանում 28 մետրի: Սաստիկ քամին եւ ցածր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվեն մինչեւ փետրվարի 20-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728