Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման նպատակով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գելենջիկում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Այդ մասին հաղորդել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածներից հետո, արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների և այլ սպառազինության մատակարարումը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրենք պետք է ստիպեն Միացյալ Նահանգներին կատարել հունիսի 18-ին ստորագրված հրադադարի հուշագիրը։ Այս մասին Փեզեշքիանը նշել է X-ի գրառման մեջ։
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը դիմել է վերլուծաբաններին` խնդրելով «ստեղծարար և ոչ ավանդական» եղանակներ առաջարկել Իրանի վրա ճնշում գործադրելու համար։
Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Ալեքսանդր Իլյուկևիչը Բելառուսի պաշտպանության նախարարության հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մինսկն Ուկրաինայի հետ սահմանի մոտ սկսել է նոր օդադեսանտային բրիգադի ձևավորումը։
Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած գործարար հավաքին, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Իտալիան օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում քննարկման կդնի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԵՄ անդամ պետություններից անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։ Այս մասին գրում է Corriere della Sera թերթը։
Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ:
Իսպանիայի Սեուտա անկլավ Մարոկկոյից միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 72-ի այն բանից հետո, երբ Աֆրիկայի հյուսիսային ափերին հայտնաբերվել է ևս հինգ մարդու մարմին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մարդկանց ապօրինի տեղափոխմամբ զբաղվող մաքսանենգները սկսել են միգրանտներին Մեծ Բրիտանիայից տեղափոխել Իսպանիա, որտեղ գործում է օտարերկրացիների օրինականացման ծրագիր։ Այդ մասին հայտնում է The Telegraph թերթը։
Երկուշաբթի օրը նավթի գները կտրուկ նվազում են՝ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության կարգավորման հույսերի ֆոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած բանակցությունների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջին հերթին կենտրոնանալու են Հորմուզի նեղուցով լիարժեք նավարկության վերականգնման և իրանական նավահանգիստներից ամերիկյան շրջափակումը հեռացնելու հարցերի վրա։ Այս մասին, հղում անելով բանակցություններում միջնորդ հանդիսացող մերձավորարևելյան պետության դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է Associated Press գործակալությունը։
Օգոստոսի 3-ին ազատագրված Աղդերեի շրջանի Չարդաղլի գյուղում ական է պայթել։
Հունաստանում խոշոր անտառային հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցող երկու հրշեջ ուղղաթիռ բախվել են միմյանց, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Հրդեհը, որը բռնկվել էր Աթենքից հյուսիս-արևմուտք, ոչնչացրել է ավելի քան 100 տուն։
Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, և ՀԱՊԿ-ի մյուս անդամները նույնպես ունեն «իրենց սեփական շահերը» Երևանի հետ․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 60 հազար մարդ տարհանվել է, նախօրեին հայտնել են նահանգային իշխանությունները՝ հավելելով, որ արդեն այրվել է շուրջ 600 շինություն, այդ թվում՝ առանձնատներ և ընկերություններ։
Եգիպտոսում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին օգոստոսի 3-ին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ադրբեջանն արագորեն ամրապնդում է իր օդային պաշտպանության կարողությունները՝ հաստատելով 40 առաջադեմ JF-17C Block III կործանիչների ձեռքբերումը, որը 4.2 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է: Սա Ադրբեջանի պատմության մեջ կործանիչների ամենամեծ գնումն է․ գրում է Forbes-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական կողմը՝ հղում անելով Ֆիդանի սոցիալական ցանցերում արված հայտարարությանը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների «դիտավորյալ սրացումը» նպատակ ունի խոչընդոտել միջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում հարվածել են երեք չոր բեռնատար նավերի։ Դրանք տեղափոխում էին ռազմական նշանակության բեռներ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Կիրակի 6 հրեա դեռահաս հարձակվել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու գլխավոր մուտքի վրա։
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Վլադիմիրի մարզում գտնվող Wildberries պահեստային համալիրի վրա։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
ՌԴ Բելգորոդի մարզի Պրինցևկա գյուղի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է 13-ամյա աղջիկ։ Մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ ևս երկու աղջիկ՝ յոթ և ինը տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։
Գլոբալ մատակարարման շղթաները փոփոխվում են, և տարածաշրջանային կապը կենտրոնական տեղ է գրավում: Իրանն ու Հայաստանը դիրքավորվում են փոխակերպող առևտրային միջանցքի սրտում. գրել է Financial Tribune-ն:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող լցանավի վրա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի տեսաբան ու «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալու Ադրբեջանի հրավերից, քանի որ նրա համար դա էթիկայի հարց է․
Աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում: