Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Զոհրաբյանն ասել է, որ Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին եւ պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուներին թույլատրել Է ապրիլի 8-ից քարոզարշավ ծավալել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը կկայանա ապրիլի 21-ին:
Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը Brexit-ի հետ կապված անորոշության ֆոնին սկսել է հիասթափվել իր խորհրդարանականներից ու կառավարությունից եւ ավելի ու ավելի է հավանություն տալիս անձնիշխան ղեկավարի գաղափարին, որն կանտեսեր խորհրդարանը:
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են այդ երկրում «մարդու իրավունքների խախտման կապակցությամբ»:
Վրաստանի մայրաքաղաքի մետրոյի «Դելիսի» կայարանում յուրահատուկ հոտ է առաջացել վագոնում յուղի գերտաքանալու պատճառով, ուստի մեքենավարն ուղեւորներին խնդրել է ազատել շարժակազմը:
Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել է հրաժարականի մասին եւ աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի ռազմական գործողությանը:
Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ սպառնալիքի տակ դնելով դպրոցական քննությունների անցկացումը:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ուկրաինական անձնագիրը վերադարձնի նախքան նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատմել է Դոնբասի իրադրության կարգավորման՝ իր ծրագրի մասին:
Տրիպոլիի մերձակայքում առնվազն 32 մարդ է զոհվել զինված բախումների հետեւանքով, եւս շուրջ 50 հոգի վերքեր է ստացել:
Չինաստանում հազարից ավելի զինվորականներ ու հրշեջներ են փորձում մարել երկրի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում վերսկսված անտառային հրդեհները, որոնք արդեն 30 մարդու կյանք են խլել:
ԱՄՆ-ի American Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումից հրաժարվելու ժամկետը երկարաձգում է մինչեւ հունիսի 5-ը՝ ավելի վաղ պլանավորված ապրիլի 24-ի փոխարեն։
Լատվիայի Ադաժի զինափորձարանում ապրիլի 8-ին սկսվել են Iron Spread 2019 զորավարժությունները Բալթյան երկրներում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խմբերի զինծառայողների եւ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը թողնում է իր պաշտոնը:
Հոնկոնգի Cathay Dragon ավիաընկերության ինքնաթիռն ապրիլի 8-ին վթարային վայրէջք է կատարել Թայվանում՝ շարժիչում առաջացած ծխի պատճառով:
ԱՄՆ-ը ֆելդմարշալ Խալիֆա Խավթարի՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումներին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա:
Մոտ մեկ տարի առաջ դպրոցից դուրս է եկել 13-ամյա Աչին։ Նա հիշում է, թե որքան լավ էր սովորելն ու համադասարանցիների հետ խաղալը։ Նա երազում է վերադառնալ այնտեղ, որտեղ մաթեմատիկա, բնագիտություն և այլ առարկաներ էր անցնում, ընկերների հետ ֆուտբոլ խաղում։ Այսօր նա տնից գրեթե դուրս չի գալիս, մորն է օգնում որպես ավագ որդի։ Հասակակից հարևանների հետ չի շփվում։
«Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները նախազգուշացնող ազդակ դարձան Թուրքիայի Կառավարության համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Սիրիայի արդյունաբերությունը որակյալ մասնագետների խիստ կարիք ունի, աշխատանքի շուկայում նրանց բացակայությունը գլխավոր խոչընդոտն է արտադրության վերականգնման ճանապարհին:
2018 թվականին շուրջ 113 միլիոն մարդ աշխարհի 53 երկրում պարենի սուր կարիք է զգացել:
Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում կալանավորների թվաքանակով:
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունը սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որն է երջանկության հիմնական աղբյուրը։
«Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ»,- ասում է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Վրաստանում այս տարվա հունվար – մարտին 2880 մարդ է հիվանդացել կարմրուկով:
Թուրքիայի Ոստիկանական ակադեմիան երկրում կանանց դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայում սպանվել է 932 իգական սեռի քաղաքացի։ Ընդ որում, արձանագրվել է, որ թե սպանվածների, թե հանցագործների 46 տոկոսն ունեցել են միայն տարրական կրթություն։
ԱՄՆ-ի 20 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված Մեքսիկայի սահմանին պատի կառուցման հետ:
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է երկու մարդ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը։
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու վրա եւ հատուկ հետազոտություն Է պատրաստում դրա համար:
ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում: