![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ահազանգում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1029788.jpg)
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին:
«Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը: Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցառումները: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է գտնել խաղաղ լուծում ` հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: