
«Այսքանից հետո կա՞ մեկը Հայաստանում, ով դեռ մտածում է բանակցություների մեջ ներքաշել թուրքերին»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսքանից հետո կա՞ մեկը, ով դեռ մտածում է բանակցության սեղանին տեսնել թուրքերին։ Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ Էրդողանը թուրքական խորհրդարանում քիչ առաջ հայտարարում է, թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նման ջանքերն անընդունելի են։
Եվ այսքանից հետո կա՞ մեկը Հայաստանում, ով դեռ մտածում է բանակցություների մեջ ներքաշել թուրքերին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=793536451447452&id=333386077462494