
Գյուղի տեղակայման վայրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը․ Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։
Գյուղի տեղակայման վայրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա»։
https://www.facebook.com/TAR0Nhovhannisyan/posts/3501538866580635