Չորս մարդ է զոհվել Չինաստանի Յունանի նահանգի Կունմին-Չուչժոու արագընթացի խճուղում փետվարի 5-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային վթարի հետեւանքով, որտեղ 53 ավտոմոբիլներ են բախվել:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման նպատակով իշխանություններին ուղարկված դիմումն այդպես էլ անպատասխան է մնացել:
Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները:
Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը գլխավորել են հարկային ապաստան հանդիսացող երկրների վարկանիշը:
Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը մեկամյա ազատազրկումից հետո բանտից ազատել է Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին:
Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:
Կոստա-Ռիկայում կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 58,4 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հաղթողը չի որոշվել:
Հանգստյան օրերին Մոսկվայում վերջին հարյուր տարվա ընթացքում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել:
Երկու մարդ է զոհվել Կենտրոնական Իտալիայի լեռնադահուկային առողջավայրում ձնահյուսի պատճառով:
Հարավկորեական Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը կգլխավորի ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Յոն Նամը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Իրանում դատարանը վեց տարվա բանտային կալանքի է դատապարտել ԱՄՆ-ի եւ «եվրոպական երկրի» օգտին լրտեսության մեջ մեղադրվողին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին Վատիկանում հանդիպում կունենա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Թուրք հայտնի քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն հինգերերոդ անգամ վերընտրվել է երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնում:
Բրիտանական Daily Mail հրատարակությունը հոդված է նվիրել Ռուսաստանի կենտրոնական մասում ձյան տեղումներին:
Ձմեռային Օլիմպիադայի ընթացքում, որը տեղի է ունենալու Փյոնչհանում, մուտքը Հարավային Կորեա փակ կլինի 36 հազար օտարերկրացիների համար:
Իրանի գերագույն դատարանը հաստատել է մահավճիռը Շվեդիայի քաղաքացիություն ունեցող իրանցի գիտնական, Բրյուսելի ֆլամանդական Ազատ համալսարանի դասախոս Ահմադռըզա Ջալալիի նկատմամբ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը բացել է Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքի Օլիմպիական ավանում, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում են ձմեռային Խաղերը։
Կիպրոսի Հանրապետության գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքում հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկորդ փուլում՝ հավաքելով ձայների 55,99 տոկոսը:
Սիրիական Աֆրին շրջանի տեղական իշխանությունները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և տերություններին դադարեցնել այդ շրջանում Թուրքիայի գործողությունները:
Մոսկվան ձյան ծածկույթի տակ է: Մանրամասները՝ տեսանյութում:
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է հանրաքվեից հետո ժողովրդավարության հաղթանակի մասին, որտեղ մեծամասնությունը քվեարկել է ընտրովի պաշտոններում, այդ թվում՝ նախագահի պաշտոնում, անսահմանափակ թվով վերընտրվելու վերացման օգտին։
Նախագահ Դոնալդ Թրամփը իր տարեկան ուղերձում անդրադարձել էր ներգաղթի ոլորտի բարեփոխումներին և ներկայացրել 4 հիմնասյուներից բաղկացած մոտեցում: Այն սակայն քննադատվել է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից:
Թուրքիայի բանտերում գտնվող ուսանողների թիվը հասել է 69․301–ի (2016թ․ սեպտեմբերի դրությամբ)։ Այս մասին «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզի հարցմանը։
Հոնկոնգը 24-րդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենաազատ տնտեսությամբ տարածքը:
Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս, պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղևորների վրա հարձակված հանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչվող ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն:
Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը եղել է 509:
Մոսկվայում վատ եղանակը հանգեցրել է մարդկային զոհերի, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ադրբեջանում Բաքվի Զիրյա Խազարսկի շրջանում Էլմեդին Ալիևը սպանել է հորը՝ 1961թ-ին ծնված Իբրահիմ Ալիևին: