ԱՄՆ-ում հայտարարել են, որ «ուղիներ է փնտրում» Ռուսաստանը «բարեկամական գործընկեր» դարձնելու համար
Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը:
«Թեեւ նախագահ (Դոնալդ) Թրամփը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, Ռոնալդ Ռեյգանից հետո ոչ մի նախագահ այդպիսի վճռականություն չի դրսեւորել Մոսկվայի նկատմամբ»,-Ուլիոթը հայտարարել է Washington Post թերթին:
«Նախագահ Թրամփը գիտի, որ խաղաղությունը ձեռք է բերվում ուժի օգնությամբ, իսկ մենք ուրիշ ճանապարհ ենք փնտրում Ռուսաստանի հետ՝ այն, որով Ռուսաստանը ձեռնպահ է մնում ագրեսիայից արտասահմանում եւ դառնում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարեկամական գործընկերը»,-հավելել է Ուլիոթը:
Նա նաեւ ասել է, որ ամերիկյան վարչակազմը «զգուշավոր լավատեսությամբ» է վերաբերվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկության համաձայնագրի ձեռքբերմանը: ԱՄՆ-ն անցյալում Ռուսաստանին մեղադրում էր ընտրություններին միջամտելու մեջ, Մոսկվան դա հերքում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: