Բայդենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Ռուսաստանը: Այդ տեսակետը նա շարադրել է CBS հեռուստաընկրեությանը տված հարցազրույցում, որը հոկտեմբերի 25-ին հրապարակվել է հեռուստաընկերության կայքում:
Հաղորդավարը նախկին փոխնախագահին հարց է տվել այն մասին, թե նրա կարծիքով, որ երկիրն է ներկայացնում ամենալուրջ սպառնալիքն ԱՄՆ-ի համար: «Ես կարծում եմ, որ այս պահին ամենամեծ սպառնալիքը մեր անվտանգության եւ դաշինքների քայքայման առումով ներկայացնում է Ռուսաստանը,- պատասխանել է Բայդենը:- Երկրորդ, ես կարծում եմ, որ ամենամեծ մրցակիցը Չինաստանն է»:
«Եվ այն բանից, թե մենք ինչ մոտեցում կունենանք, կախված է, թե մենք հետագայում էլ կմնանք մրցակիցներ, թե դա կվերաճի ավելի լուրջ մրցացկության ուժերի հարաբերկացության առումով»,- նշել է դեմոկրատների թեկնածուն: Նա նաեւ ընդգծել է, որ միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների համար ոչ պակաս լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «Տեսեք, թե նա (Թրամփը) ինչ է անում. մտերմանում է բոլոր դիկտատորների հետ եւ մատնացույց անում մեր բոլոր բարեկամներին»,- ասել է դեմոկրատների թեկնածուն: Նրա խոսքով՝ նախագահի այդ մոտեցումը վերածվել է ԿԺԴՀ-ի միջուկային զինանոցի մեծացմանը եւ «Իրանի մոտեցմանը» (…) միջուկային զենքի ստեղծմանը»:
«ՆԱՏՕ-ի գծով մեր բարեկամները երես են դարձնում մեզնից, որովհետեւ չեն կարող հույս դնել մեզ վրա»,- եզրափակել է Բայդենը: Սեպտեմբերին նա այն կարծիքն էր հայտնել, թե Մոսկվան Վաշինգտոնի համար հակառակորդ է, այլ ոչ թե թշնամի: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հակառակորդ է: Ես իրոք այդպես եմ մտածում»,- նշել է քաղաքական գործիչը: Ըստ որում նա բազմիցս ասել է, որ նոյեմբերի ընտրություններում իր հաղթանակի դեպքում «Մոսկվան «կհատուցի» ամերիկյան ընտրական գործընթացին ենթադրյալ միջամտության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: