Բաժիններ՝

ԱՄՆ-ում շուրջ 35 մարդ է անհայտ կորել փոթորկի հարուցած հեղեղումից հետո

Առնվազն 35 մարդ է անհայտ կորել Հեյվուդի օկրուգում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հեղեղումից հետո, որն առաջացել է «Ֆրեդ» արեւադարձային փոթորկի հտեւանքով: Օգոստոսի 19-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ տեղի փրկության ծառայութունը:

Ոստիկանների տվյալներով՝ ջրի բարձրացող մակարդակի մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 17-ի ցերեկը, ինչից հետո տուժած շրջաններ են ուղարկվել փրկարար խմբեր: Հենց այդ ժամանակ էլ սկսվել է տարահանումը: Այս պահին աղետի գոտում մնացած 54 մարդ փրկված է, մոտավորապես 35 բնակիչներ անհայտ կորել են: Փրկարարաները փնտրում են նրանց:

Ինչպես նշված է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի հաշվետվության մեջ, «Ֆրեդ» արեւադարձային փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արեւելք ժամում 28 կիլոմետր արագությամբ: Դրա սահմաններում քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 11 մետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս