Չավուշօղլուն կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին
Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Հանդիպումը և քննարկումը կիրականացվի տեսակապի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին նախատեսվում է քննարկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները: