Մեծ Բրիտանիան անտեսում է մեղադրյալներին հանձնելու մասին պահանջները․ ՌԴ ՆԳՆ

Մեծ Բրիտանիան եւ Հյուսիսային Իռլանդիան հաճախ խուսափում են Ռուսաստանի՝ իրավական օգնության եւ ենթադրյալ հանցագործների արտահանձնման պահանջները քննարկելուց՝ նույնիսկ չպատմելով Ռուսաստանի ուժային կառույցների պահանջների քննարկման արդյունքների մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության հետաքննչական դեպարտամենտի պետ Սերգեյ Լեբեդեւը:

«Առանձին երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիան եւ Հյուսիսային Իռլանդիան, խուսափում են իրավական օգնություն ցուցաբերել եւ այն մեղադրյալներին արտահանձնելու մեր պահանջները քննարկել, որոնց գտնվելու վայրը պարզվել է։ Նրանք նույնիսկ ՌԴ-ին չեն տեղեկացնում իրենց քննարկումների արդյունքների մասին, ինչը հազվադեպ չէ, որ հնարավորություն չի ընձեռում հարկ եղած ձեւով ավարտել քրեական գործի հետաքննությունը»,- հայտնել է Լեբեդեւը:

Նրա խոսքով՝ ռուսական արդարադատությունից արտասահման փախածների վերադարձի հեռանկարներ կան: Բայց այս հարցում առկա են նաեւ այնպիսի դժվարություններ, որոնք կապված են ինչպես կազմակերպա-իրավական խնդիրների, այնպես էլ «մեր արտասահմանյան գործընկերների կողմից «երկակի ստանդարտների» քաղաքականության կիրառման հետ»:

«Բոլորի կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմերի, հանձնարարականների եւ կարգադրագրերի անտեսումը ավելի ու ավելի անպատշաճ է դառնում հենց մեր գործընկերների համար»,-ճշտել է Լեբեդեւը:

Տեսանյութեր

Լրահոս