
Բայդենը Մակրոնի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրությունը

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնն օգոստսի 19-ին հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրադրությունը, այդ թվում Քաբուլի օդանավակայանից երկրների մարդկանց տարահանման գործընթացը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նրանք ընդգծել են Աֆղանստանի վերաբերյալ դաշնակիցների եւ ժողովրդավարական գործընկերների շրջանում սերրտ համակարգումը շարունակելու կարեւորությունը, այդ թվում (…) հումանիտար օգնության եւ փախստականների աջակցության հարցերի շուրջը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նրանք նաեւ ողջունել են Աֆղանստանի վերաբերյալ հաջորդ շաբաթ Յոթի խմբի վիրտուալ գագաթնաժողովի անցկացման պլանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: