Բաժիններ՝

Բայդենն Սպիտակ տանը հանդես կգա ճառով

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 20-ին Սպիտակ տանը հանդես կգա ճառով՝ նվիրված Աֆղանստանից մարդանց տարահանման գործընթացին:

«Նախագահը հանդես կգա ճառով ամերիկացի քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների, հատուկ ներգաղթային այցագիր հայցողների եւ նրանց հարազատների, ինչպես նաեւ խոցելի վիճակում հայտնված աֆղանների տարահանման վերաբերյալ»,- ասված է օգոստոսի 20-ի համար Բայդենի գրաֆիկում, որն օգոստոսի 19-ին տարածել է Սպիտակ տունը։

Դա կլինի Աֆղանստանի իրադրությանը նվիրված Բայդենի երկրորդ պաշտոնական ելույթն այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտան Քաբուլ եւ մի քանի ժամում լիակատար վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031