Թուրքիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլում մարտի 8-ին կազմակերպված «Ֆեմինիստական գիշեր» խորագրով կանանց երթի մասնակիցների նկատմամբ:
Միացյալ Նահանգներում գրանցվել է ատելության հողի վրա հարձակումների աճ: Այն աճել է հատկապես ներգաղթյալների շրջանում: Հանրությունը մտահոգություն է հայտնում այս առիթով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքին չորեքշաբթի օրն անվանել է «Թիմ Apple», ինչը մեծ արագությամբ տարածվել է մամուլում։ Թրամփը նման կերպ է Apple-ի ղեկավարին անվանել իր վարչակազմի խորհրդատվական հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին խոշոր ընկերությունների գործադիր տնօրենները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում հայերեն գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
Նրա խոսքով՝ Փաշինյանի վարած քաղաքականությունը պատշաճ կարևորություն չի տալիս ամենահզոր ռազմաքաղաքական դաշինքի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
Ճապոնիան «Քսանի խմբում» վերջին տեղն է զբաղեցրել ազգային խորհրդարանում կին պատգամավորների թվաքանակով:
Վերջին ամիսներին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները կաթվածահար էին արել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքը և սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ հարուցել երկրում, ինչի պատճառով Մակրոնն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր երկրի ներքին գործերի և ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու վրա։
Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Թուրքիայի նախկին վարչապետ, Մեջլիսի նախկին խոսնակ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
Մարտի 11-15-ը Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն։
Ստամբուլում 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
168.am-ը Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի արած դիտարկումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:
Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։
Թուրքական իշխանությունները վերանորոգում են ներկայում Էրզրումի նահանգի Ուզունդերե շրջանում (պատմ. Տայքի Ազդորաց փոր գավառ) գտնվող հայ քաղքեդոնական Օշկվանքը: Այժմ Չամլըյամաչ կոչվող, իսկ նախկինում հայկական Օշկ գյուղում գտնվող վանական համալիրի եկեղեցին վերանորոգվում է որպես վրաց քաղքեդոնական եկեղեցի:
Շտապ անհրաժեշտ է ԿԺԴՀ-ին 120 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրի 3,8 մլն բնակիչների կյանքը փրկելու համար, որոնք տառապում են պարենամթերքի եւ դեղորայքի անբավարարությունից:
«Խորհուրդ է հնչում նախապայմաններ չդնել և բանակցել ադրբեջանական կողմի հետ: Սակայն որոշում կայացնողը ՀՀ իշխանություններն են, և ԵՄ դիրքորոշումը կարող է հնչել՝ միմիայն որպես խորհուրդ, բարի ցանկություն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականությանը կոնսուլտատիվ խորհրդի նիստում Apple կորպորացիայի տնօրեն Թիմ Քուկին անվանել է Թիմ Էփլ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում արծարծվել են նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
Մարտի 7-ին տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մարտի 7-ին երկրի ժողովրդին է դիմել Շվեյցարիայից:
Երբ խոսում են հեշտ տարբերակների մասին, սա մի քիչ նմանվում է հետևյալ իրավիճակին. միևնույն է, մարդու կյանքը մի օր վերջանում է. ի՞նչ կլինի, եթե վերցնենք և ուղղակի ինքնասպանություն գործենք և վերջացնենք։
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պարտավորագիր է ստորագրել, որում խոստացել է պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու դեպքում «Դոնբասն ու Ղրիմը վերադարձնել» Կիեւի հսկողության ներքո, տեղեկացնում է հանդեսը:
«Ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպումից բեկում չեմ ակնկալում»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով առաջիկա բարձրաստիճան հանդիպման օրակարգին ու հանդիպումից ակնկալիքներին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է Քաբուլում հանրահավաքի ժամանակ կատարված հարձակման պատասխանատվությունը:
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը երկրում որպես գերի գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փետրվարի 27-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Թաիլանդի Սահմանադրական դատարանն արգելել է «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, որն ավելի վաղ փորձ էր ձեռնարկել երկրի թագավորի քրոջը՝ արքայադուստր Ուբոլա Ռաթանային առաջադրելու վարչապետի պաշտոնին:
Եվրամիության երկրների խորհուրդը չի ընդունել Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված երրորդ երկրների ցուցակը, որոնք թույլ կանոններ ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: